RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1581, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆԻՆ

Հ.Ծ.

«Հայկական ֆիլմերի հիմնադրամի» եւ «Արարատ-Էսքիճյան թանգարանի» համագործակցությամբ ՆԱԱՍՐ «Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիան» հոկտեմբերի 8-ին Բելմոնտում (Մասաչուսեթս, ԱՄՆ) ներկայացրել է առցանց գործնական պարապմունք նվիրված ամերիկյան կինոաշխարհիՙ ցավոք մոռացության մատնված նորարար ռեժիսոր ամերիկահայ Ռուբեն Մամուլյանի ծննդյան 124-ամյակին:

Թիֆլիսում ծնված տաղանդավոր ռեժիսորը իր ժամանակի հեղափոխական գաղափարներով եւ տեխնիկական նորամուծություններով նշանակալի ներդրում է ունեցել ամերիկյան թատերարվեստի եւ կինոարտադրության զարգացման գործում: Իր գեղարվեստական ստեղծագործություններում նա կարողացել էր միաձուլել երգը, պարը, դրամատիկական գործողությունը, խոսքը եւ ռիթմը` ստեղծելու համար բարձրաճաշակ ոճական մի ամբողջականություն, որը միայն հիացմունք ու զարմանք կարող էր առաջացնել: Նա նաեւ օպերատորական, ձայնագրման, երաժշտական ձեւավորման եւ հերոսի ներքնաշխարհի բացահայտման ուղղությամբ բազմաթիվ հնարքներ էր բանեցրել եւ ստեղծել էր առաջին գունավոր լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Հատկանշական են նրա «Արյուն եւ ավազ», «Քրիստինա թագուհին» եւ «Զորրոյի նշանը» ֆիլմերը:

Պարապմունքը վարել է դոկտ. Միլենա Օգանեսյանը , որ մշակութային ժառանգութան ուսումնասիրության մասնագետ է եւ դասախոսություններով հանդես է եկել Ամերիկայոււմ, Կանադայում, Վրաստանում եւ Հայաստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ