Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ Դոկտ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան 2021 թ.-ի Սեպտեմբերի 28-ից, 5 օրվա ընթացքում տեղի ունեցան Թեհրանի Հայոց թեմի բարձրագույն մարմնիՙ Պատգամավորական Ժողովի նիստերը, որտեղ ներկայացվեցին ու քննարկվեցին թեմի գործադիր մարմնիՙ Թեմական Խորհրդի,Կրոնական Խորհրդի եւ Քննիչ Մարմնի 28 ամսվա գործունեությունը: Կարծում եմ մեր համայնքի ու աշխարհի հայ հասարակության քաղաքական, մշակութային ու հասարակական ակտիվիստներին միգուցե հետաքրքրի մեր համայնքի որոշ հիմնական հարցեր: Առայժմ կներկայացնենք մի շարք նման հարցերի վերնագրերը եւ կաշխատենք հերթականությամբ ներկայացնել յուրաքանչյուրն առանձին գլխի տակ: Այդա Եադգարյանի հարստության (որը կազմում է մոտ 6-7 միլիոն եվրո) տոկոսները պետք է տրվեն Թեհրանի թեմին: Արցախի Սասուն փակ բաժնետիրական ընկերությունը վաճառվել է ու մեր թեմի բաժինը 63000 դոլար է: Թեմական Խորհրդի կողմից պետական օգնությունները խտրականությամբ են բաժանվում հայկական միավորներին: Համայնքը չգիտի ինչու տարեկան 39600 դոլար որպես տուրք պարտադիր պետք է հանձնի Անթլիասի կաթողիկոսությանը: «Պայման» պարբերականին, որը գտնվում է ՀՅԴ հսկողության ներքո, մեկ տարվա համար տրամադրվել է 376 միլիոն թուման: Լիլիթ Տերյանը իր շենքը կտակել է առաջնորդարանին: Ձգձգում են «Վաչե Հովսեփյան» համալիրի տարածքի տրամադրումը Հայասատնի Հանրապետության իշխանությանը, որպեսզի նակարողանա կապիտալ ներդնի ու գեղեցիկ դեսպանատուն կառուցի: Թեմական խորհուրդը Կրթական խորհրդի ցուցումով ուզում է ազատել եւ դուրս հանել ազգային չորս ենթակառույցներիՙ Նարմաքում Արմենուհի միության մասնաճյուղը, Ազգային գրադարանը, Կարիքավորներին օժանդակող մարմնի գրասենյակը եւ Աշխարհատսների հայկական կենտրոնը: Իբրեւ թե ուսումնասիրվել է հայ աշակերտների պարսկական դպրոցներ հաճախելու պատճառները, սակայն չի ներկայացվում: Քսան տարուց ավել է, որ Ավետիսյան բուժարանը վնասով է աշխատում, այժմՙ տարեկան մոտ մեկ միլիարդ թուման բացով,սակայն կրկին դեռ հույսեր են փայփայվում, որ... լավ կլինի: Հայ ամուսնացած զույգերի 33 տոկոսը բաժանվում է: Ավելի քան 25 տարուց ավել է, որ գործադիր մարմինը չի կարողանում հանգստարանում հանգուցյալների գրքույը, որտեղ հանգուցյալների անուն-ազգանունը եւ գերեզմանատեղի հասցեն նշված կլինի, պատրաստել: Թեմի առաջնորդը, երբ ՀՀ տնտեսության նախարար պրն. Վահան Քերոբյանը պետության հրավերով գտնվում էր Թեհրանում, անհիմն ձեւով նրան իրավունք չի տվել այցելել առաջնորդարան: Թեմի առաջնորդի ամսական աշխատավարձը 3000 դոլար է, իսկ քահանա հայրերինըՙ 170 դոլար կամ 4800000 թուման:Սրբազան Հայրը ասում է, որ քահանահայրերը գումարի համար չեն աշխատում: Վերոհիշյալ հարցերի շուրջ կսկսենք առանձին-առանձին ավելի մանրամասն ներկայացնել: Հետեւեք մեզ: |