RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 20-03-2015



Տեղադրվել է` 2015-03-19 23:39:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1009, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԳԻՐՔ

Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կընտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարեւոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ եւ մեծ հետաքրքրություն առաջացրած այլ եւ այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ եւ տակավին անհայտ գործերինՙ թեմայի վերաբերյալ իրազեկելու եւ խորքային գիտելիքներ հաղորդելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մարտ ամսվա գիրք է ճանաչում Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը ընթերցողին է ներկայացվում հայերեն թարգմանությամբ:

Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհուՙ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր եւ իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին: Վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ կան իրենց ժառանգներին փոխանցված, սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ առանձնահատկություն ունի. հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում եւ 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը եւ դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:

««Հոշոտված Հայաստան» գիրքը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանիՙ Արեւմտյան Հայաստանի Չմշկածագ գյուղում ծնված մի դեռատի հայուհու հուշապատումը: Ավրորայի նման հազարավոր, միգուցե հարյուրհազարավոր երիտասարդ հայուհիներ կարող էին պատմել երիտթուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության տարիներին իրենց ճակատագրի, իրենց ապրած սարսափների ու տառապանքների մասին:

Երեւի նման պատմություններ այլեւս չգտնվեն. տասնյակհազարավոր աղջիկներ սպանվեցին սիրիական անապատներ տանող ճանապարհներին կամ էլ մինչեւ իրենց կյանքի վերջը փակված մնացին հարեմներում: Կարդալով Ավրորայի պատմությունըՙ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կարող էին լինել մյուսների պատմությունները: Անկասկած, դրանցից յուրաքանչյուրը կարող էր ֆիլմի սցենարի հիմք դառնալ:

«Երիտասարդ հերոսուհի Արշալույս-Ավրորան դարձավ այն սերնդի խորհրդանիշը, որը պայքարում էր մահվան ու բռնության դեմ, իսկ հետագա սերունդների համարՙ մարդկային անկոտրում կամքի եւ չարին հաղթելու վճռականության մարմնացում»,- գրքի նախաբանում գրում է պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը :

- Ավելի մանրամասն տեսՙ http://www.genocide-museum.am/arm/16.03.2015-Month՛s-book.php#sthash.dg5RHh4C.Xu0cBbly.dpuf

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 20-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ