RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-05-28 20:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1184, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆԸ ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ՎՐԱՅՈՎ

Հ. Ծ.

Կաննի միջազգային կինոփառատոնի օրերին բազմաթիվ այլ ֆիլմերի թվում ցուցադրվել է նաեւ ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Խենթի պատմությունը» («Une histoire de fou»), որի առաջին մասում ֆրանսահայ տաղանդավոր դերասան, բեմադրիչ եւ թարգմանիչ Ժիրայր Փափազյանը կատարում է «Նեմեսիս» շարժման առաջնորդի դերը:

Այդ առթիվ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ Փափազյանը ֆիլմի ռեժիսորի եւ մյուս դերակատարների հետ քայլել է հռչակավոր կինոփառատոնի կարմիր գորգի վրայով:

Ֆիլմը, ըստ ստացված հաղորդագրության, պատմում է մարդասիրական առումով բավական խորը ուսումնասիրված ԱՍԱԼԱ-ի հանդուգն գործողությունների մասին Եվրոպայում 1980-ական թվերին: Որպես ներշնչանքի աղբյուր ծառայել է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի «Ռումբը» («La Bomba») վեպը, որը հիմնված է իրական պատմության վրա: Հեղինակը պատահաբար ողջ էր մնացել հեռախոսախցիկում տեղադրված ռումբի պայթյունից:

«Կետիկյանը բացառիկ հմտությամբ կարողացել է ե՛ւ տեղեկացնել, ե՛ւ համակողմանի բացատրել Հայոց ցեղասպանության եւ հետագայում «Նեմեսիս» շարժման հետ առնչվող փաստերն ու հանգամանքները: Ֆիլմը լարված ուշադրությամբ է դիտվում», նշել է Ժիրայր Փափազյանը, ավելացնելով, որ Կաննից մի փոքր առաջ Նյու Յորքում ԹՄՄիության «Մհեր Մկրտչյան» թատերախմբի հետ ինքը բեմադրել էր Պերճ Զեjթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսը, որը նույն թեման է շոշափում:

«Շնորհակալություն, Ռոբեր: Հպարտ եմ, որ մասնակցել եմ այդ ֆիլմի նկարահանումներին», եզրափակել է նա:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ