ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՎԱՏԻԿԱՆ Երեկ գիշեր Երեւանից Հռոմ մեկնեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը մասնակցելու Հռոմի նորընտիր պապի գահակալության արարողությանը, որը տեղի է ունենալու այսօր, Վատիկանում: Պետության գլխավորին եւ հայոց հոգեւոր պետին ընկերակցում են իրենց առանձին պատվիրակությունները: |