ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին «Թեղուտ» ՓԲԸ, ք. Երեւան, 18.03.2013 թ. ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարածված «Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012» վերնագրով տեղեկատվության մեջ «Թեղուտ» ՓԲԸ գործունեությանն առնչվող ոչ հավաստի դատողության առկայության վերաբերյալ «Թեղուտ» ՓԲԸ 15.03.2013 թ. հայտարարությանն ի պատասխանՙ շրջակա միջավայրի պահպանության հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանի անունից 18.03.2013 թ. տարածված տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ իրականության հետ կապ չունեն դրանում տեղ գտած հետեւյալ պնդումները. «2006թ. Թեղուտ ՓԲԸ-ին գործունեության թույլտվություն տրամադրվել է օրենսդրության մի շարք խախտումներով»: - 2006 թ. «Թեղուտ» ՓԲ ընկերությանը որեւէ նոր թույլտվություն եւ (կամ) լիցենզիա չի տրամադրվել ընդհանրապես: 2. «Ներկայումս հանքավայրի շահագործումն իրականացվում է նորՙ 2010 թվականին մշակված նախագծով, որը փորձաքննության չի ենթարկվել»: - Հարցի վերաբերյալ ընկերությունը 2012 թ. դեկտեմբերի 19-ին տարբեր լրատվամիջոցներով տարածել է եւ ընկերության պաշտոնական կայքում տեղակայել սպառիչ պարզաբանումներ (http://teghout.am/am/news/51.htm), որոնց առկայության պարագայում խնդրի հետագա շահարկումն առնվազն տարօրինակ է: Հարգանքովՙ |