Երեկ Ազգային ժողովն ընդունեց ՀՀԿ ներկայացրած նախագիծը, ըստ որի Հայաստանի նախագահի երդմնակալությունը, որը տեղի է ունենում Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, ապրիլի 9-ին գումարվելու է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հետաքրքրական է, որ այս որոշումն ընդունվել է միայն 66 ձայնով, դեմ է քվեարկել 6 պատգամավոր, ձեռնպահ` 25-ը: Առիթն օգտագործելով ...
Երեկ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել քաղաքացիական երկու անձանցՙ 1926-ին ծնված, Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ Մնացական Քառյանին եւ 1965-ին ծնված, Այգեհովիտ գյուղի բնակիչ Անահիտ Առաքելյանին: Հանձնումը տեղի է ունեցել Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի մերձակայքումՙ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երեւանի եւ Բաքվի գրասենյակների միջնորդությամբ: Սարգիս Քառյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր մարտի ...
Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելում էր, որտեղից նա կանցնի Պաղեստինի ինքնավարության մայրաքաղաք Ռամալլա, ապա կուղեւորվի Հորդանան: Այսպիսով կավարտվի նրա 4-օրյա շրջագայությունը տարածաշրջանում:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի եւ հողային պետական տեսչության պետ Սամվել Մկրտչյանը երեկ լրագրողներին պատմեց տեսչության 2012-ի աշխատանքների մասին: Նա տեղեկացրեց, որ հանրապետության 10 մարզերում տեսչությունը ստուգումներ է իրականացրել եւ 517 ուսումնասիրված համայնքներից 108-ում արձանագրել հողային օրենսդրության խախտումներ: Հողերի ապօրինի օգտագործում, հողերի նպատակային նշանակության, գործառնական նշանակության փոփոխություններ եւ այլն: ...
Ինչպես տեղեկացանք Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից, մարտի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 13 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Կիպրոսի խորհրդարանը միաձայն մերժել է բանկային ավանդների վրա հատուկ հարկ դնելու օրինագիծը, դրանով իսկ մերժելով երկրի տնտեսությունը փրկելու նպատակով Եվրոմիության առաջարկած տարբերակը: Օրինագիծը չի պաշտպանել նույնիսկ կառավարող նախագահական կուսակցությունը, որը Եվրոմիության հետ բանակցել էր արտակարգ օգնության շուրջը:
Իսրայել մեկնելու նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրանական նոր տարվաՙ Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ժողովրդին: Նրա տեսագրված ելույթն օգտագործվել է Թեհրանի վարչակարգի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով: Nana10 կայքէջը մեջբերում է Օբամայի այն խոսքերը, որ միջուկային մշակումներից հրաժարվելը կդառնա ԱՄՆ-ի եւ Իրանի «նոր հարաբերությունների» սկիզբը:
ՀԲԸՄ-ի նյույորքյան գլխավոր գրասենյակից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ՀԲԸՄ-ի հատուկ մի պատվիրակություն փետրվարի 22-24-ը Ուկրաինա է այցելել քաղաքական եւ համայնքային առաջնորդների հետ քննարկելու այդ երկրում նոր մասնաճյուղ բացելու ծրագիրը: 300-500 հազար հոգի հաշվվող Ուկրաինայի հայկական համայնքը ամենահին համայնքներից է Եվրոպայում:
- Սիրո՞ւմ եք ռոք,-հարցնում եմ երիտասարդ զրուցակցիս ու անմիջապես զղջում հարցիս համար, քանի որ այն, թե ինչպես էր նա լսում ռոքն ու ցատկում ոգեւորությունից, ամբողջովին անիմաստ էր դարձնում հարցս:
Եվրոմիության հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները հանդիպման լայն ձեւաչափերով փաստացի ավարտվեցին մարտի 19-20-ին տեղի ունեցած 12-րդ փուլով: Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան ...
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2013-ի հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, համաձայն որոնց, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2013-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Ազգին» տեղեկացրին բնապահպանության նախարարությունից: Նախարարն արգելոցի աշխատակազմին է ներկայացրել բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման խորհրդի նախագահ եւ Հրաչյա Հովակիմյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու հրամանները:
Օրանժ Արմենիան ավարտին հասցրեց իր օպտիկամանրաթելային մայրուղային ցանցի վերազինմանաշխատանքները, ինչը թույլ է տալու էլ ավելի բարձր որակ ինտերնետ ծառայություններ մատուցել բաժանորդներին:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրեցին նոր պայմանագիր 12 մլն դոլարի չափով «Ամերիաբանկին» վարկ տրամադրելու մասին, որից 9 մլն դոլարն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 3 մլն դոլարը` վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվում է դոլարով կամ դրամով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է «Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբում»` բիզնեսի կառավարման եւ նորարարության ռազմավարական նշանակության մասին բանախոսելու համար: Դասախոսությունն ընդգրկել է այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են գործարար կառավարումը եւ առաջնորդությունը, Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը եւ այլն: Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաեւ տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանում տեղեկատվական եւ ...
Տորոնտոյում գործող «Զորյան ինստիտուտի» բաժանմունքներից «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը» տեղեկացնում է, որ օգոստոսի 5-16-ը Տորոնտոյում կայանալիք իր համալսարանական ծրագրի հյուրն է լինելու պրոֆ. Դեյվիդ Մակդոնալդը, որը դասախոսություններ է կարդալու եւ սեմինարներ անցկացնելու «Բնիկ ժողովուրդների ցեղասպանությունը» թեմայով, անդրադառնալով հիմնականում Հյուսիսային եւ Հարավայի Ամերիկաների բնիկ ժողովուրդների ճակատագրերին:
«Եվրոտեսիլ» երգ մրցույթին այս տարի Վրաստանը կներկայացնեն Սոֆո Գելովանին եւ Նոդիկո Թաթիշվիլին: Նրանք ընդհանրապես ներկայանում են որպես անհատ կատարողներ, սակայն մրցույթը միավորել է նրանց:
Պարոն նախագահ, այս տողերի հեղինակը տասնյակ տարիներ առաջ Երեւանից Մոսկվա տեղափոխված մի լրագրող է, որը 1977 թվականին Հայաստանի հեռուստատեսության ու ռադիոյի պետական կոմիտեի այն ժամանակվա նախագահ, լուսահոգի Ստեփան Պողոսյանի որոշմամբ գործուղվեց խորհրդային մայրաքաղաքՙ հիմնելու այնտեղ մշտական թղթակցական կետ եւ լուսաբանելու ինչպես խոշորագույն հայկական համայնքի, այնպես էլ ողջ Մոսկվայի հասարակական, քաղաքական, ...
Օրեր առաջ, հայ մամուլը գուժեց մահը հայրենի երգիծաբան, բանաստեղծ, բազմաթիւ հատորներու հեղինակ, «Խորենացի» եւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններու ասպետ, ՀՀ Խորհրդարանի նախկին պատգամաւոր եւ տասնամեակներու վրայ երկարող «Ոզնի» երգիծաթերթի խմբագիրՙ Արամայիս Սահակեանի վաղաժամ մահը:
Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն, մարտի 13-ին իր ամենօրյա Tagesschau լրատվական ծրագրի ժամը 15.09-ի թողարկմանը անդրադարձել է սիրիահայերի խնդիրներին: Ավելի քան մեկ միլիոն մարդ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետեւանքով լքել է երկիրը: Նրանց թվում են նաեւ քրիստոնյա հայերը, որոնց նախնիները վերապրողներ ենՙ 1915-ին Օսմանյան կայսրությունից թուրքական հետապնդումների պատճառով Սիրիայում հարկադրյալ պաշտպանություն ...
Հարգարժան պրն Մանուկ Հարությունյան, շատ ճիշտ են Ձեր ամբողջ դատողությունն ու եզրակացությունը: Այս «արմատական» փոփոխություները գրեթե նույնն են, մանավանդ հետկոմունիստական Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ Հայաստանում եւս: Սա, այսպես ասած, ազատության ոչ ճիշտ ըմբռնումն է:
Ինչպես «Ազգը» նախապես տեղեկացրել էր, Լոնդոնի Օպերայի արքայական թատրոնը հայտարարել է պաշտոնապես, որ առաջիկա սեպտեմբերին միանալու է «Ջետտի Պարկեր երիտասարդ արվեստագետների ծրագրին» 50 երկրներից 365-ից ավելի դիմորդներից ընտրելով ընդամենը հինգ երգիչ-կատարողների, որոնց թվում են հայազգի սոպրանո Անուշ Հովհաննիսյանը, ավստրալացի սոպրանո Կիանդրա Հովարտը, ռուս մեցցո-սոպրանո Նադեժդա Կարիազինան, իռլանդացի մեցցո-սոպրանո Ռեյչոլ Քելլին ...
Ապրիլի 20-ին Մոսկվայում կկայանա «ARMENIA» Music Awards-2013 հայկական երաժշտական ինդուստրիայի VIII ազգային մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության հավակնորդների համերգը տեղի կունենա Պետական Կրեմլի պալատում եւ խոստանում է լինել Մոսկվայի եւ հայկական ողջ սփյուռքի ամենավառ երաժշտական իրադարձություններից մեկը: Մրցանակաբաշխության հատուկ հյուրերի շարքում են մշակույթի, սպորտի, բիզնեսի, հասարակական-քաղաքական ոլորտի հանրահայտ ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից եւ արտասահմանյան ...
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը շուտով բոլոր այցելուներին կներկայանա հետաքրքրական անակնկալով. կնախապատրաստվի եւ կառանձնացվի մի անկյուն, որտեղ այցելուն ակամայից կհայտնվի «Ձախորդ Փանոս» հեքիաթի «թոհուբոհի» մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ծրագիրը կիրականացվի 3D անիմացիայի միջոցով, որն այցելուներին կստիպի հանկարծակիի գալ եւ շարժվել հեքիաթի թելադրած կանոններով:
Լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Վարդանյանի «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում եւ Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.)» գիրքը: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզմանը մասնակցեցին ուսումնամարզական հավաքի հրավիրված 20 ֆուտբոլիստներից 17-ը: Վնասվածքի պատճառով պարապմունքին չմասնակցեց Դավիթ Մանոյանը, իսկ Ռոման Բերեզովսկին ու Էդգար Մանուչարյանը դեռեւս Երեւան չէին ժամանել:
Երեկ Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարում կայացան 5-րդ տուրի հանդիպումները, որոնք աչքի ընկան պայքարի լարվածությամբ: Բավական է նշել, որ 4-ժամյա պայքարից հետո դեռեւս ոչ մի պարտիա չէր ավարտվել: Նույնիսկ Լեւոն Արոնյանը, որը սովորաբար շատ արագ է խաղում, Վլադիմիր Կրամնիկի հետ մրցավեճում սեւ խաղաքարերով դեռ շարունակում էր պայքարը: Ի դեպ, ռուս գրոսմայստերը ...
Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օրն անհաջող էր հայ ըմբիշների համար, որոնք չկարողացան մեդալ նվաճել: Մինչեւ 55 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում վստահ հաղթանակ տոնեց հունգարացի Բենչե Յունաժի նկատմամբ: Սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվեց ռուսաստանցի Արտյոմ Գեբեկովին ու զրկվեց մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից: