«ՄԱՅՐ ԻՄ, ՔԱՆԻ՞ ՕՐ ԵՍ ՔՈ ԶԱՎԱԿԸ ԵՂԱ» Հարգանքովՙ Ազատուհի Բենլյան Հարգարժան պրն Մանուկ Հարությունյան, շատ ճիշտ են Ձեր ամբողջ դատողությունն ու եզրակացությունը: Այս «արմատական» փոփոխություները գրեթե նույնն են, մանավանդ հետկոմունիստական Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ Հայաստանում եւս: Սա, այսպես ասած, ազատության ոչ ճիշտ ըմբռնումն է: Ազատ, նամանավանդ սեռական կյանքը, տանում է հասարակության մեջ ինքնահաստատվելու ցանկությանը: Որքա՞ն է դա հաջողվում, ովքե՞ր են իսկապես հասնում հաջողության: Շատ քչերը: Մյուսները գնում են հոսանքից տարված: Եվ ունենք փոքրաթիվ կիրթ երիտասարդներ եւ շատ չկայացած մարդիկ: Սոցիալ-տնտեսական պայմաններն առաջնահերթ են: Այս խնդիրը շատ «ջուր» կվերցնի: Համոզված եմ, որ Դուք ինձնից լավ եք ճանաչում հարցը: Հ. Գ. - Մանուկ Հարությունյանի «Մայր իմ, քանի՞ օր ես քո զավակը եղա» հոդվածը տպագրվել է մարտի 19-ին: |