Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստից առաջ անդրադարձավ ID քարտերի եւ անձնագրերի կիրառման հարցերում եղած ահազանգերին: Նշելով, որ 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը, վարչապետը հայտնեց, որ դա ենթադրում է, որ շուրջ 270 հազար քաղաքացիներ իրականացնելու են վճարումներ իրենց անհատական հաշիվների վրա: Նրանք իրավունք պետք ...
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային «զբոսաշրջությունը» կրկնվող մոտիվներով շարունակվում է. նրանք կրկին տարածաշրջանում են: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Կելլիին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Երեւանում ընդունել է Հայաստանի արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այսօր մեկնարկում է «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային գիտաժողովը: ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխանցմամբՙ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած միջազգային գիտաժողովի նպատակն է քննարկել եւ եզրակացություններ տալ երեք հիմնական ուղղություններով տարվող աշխատանքներինՙ Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության եւ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետագա հեռանկարներն ու ուղղությունները, ...
Վերընտրվելուց հետո իր առաջին այցելությունը Իսրայել կատարած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ այնտեղից ուղեւորվել է Ռամալլահ, որտեղ նրան դիմավորել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը: Հանդիպումից հետո, ինչպես նշում է «Դունյա բուլթենի» լրատվական գործակալությունը, նախագահ Օբաման հայտարարել է. «Պաղեստինցիներն անկախ պետություն կերտելու եւ Իսրայելի օկուպացիայից ձերբազատվելու իրավունք ունեն: Միացյալ Նահանգների ...
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների ավելի քան բուռն հակազդեցությանն ու «դավաճանի» որակումներին դիմակայելու գնով, շարունակել իր բանակցությունները Մարմարա ծովի Իմրալի կղզում կալանված PKK-ի առաջնորդիՙ Աբդուլլահ Օջալանի հետ:
Նովրուզի տոնախմբությանը ելույթում Իլհամ Ալիեւը «Մաո»-ական միտք է հնչեցրել. «Ադրբեջանական ազգային արժեքները, որ կազմում են պետականության հիմքը, ավելի լավն են, քան եվրոպականը»: Ադրբեջանի պետականության հիմքում, ինչպես պնդում է պաշտոնական քարոզչությունը, դրված է «հեյդարիզմը»: Նշանակում է, ըստ Իլհամ Ալիեւի, Ադրբեջանի ազգային արժեքներն ամփոփված են «հեյդարիզմում»:
Երեկ լրացավ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության համար կուսակցությունների համամասնական ցուցակները ներկայացնելու վերջին ժամկետը: Պարզ դարձավ, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են (եթե գրանցվեն) 6 կուսակցություն եւ 1 դաշինք` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Առաքելություն», «Ժառանգություն» («Բարեւ, Երեւան» դաշինք): Այսինքն վերջնականապես հաստատվեց, որ այն կուսակցությունները, որոնք նախագահական ընտրություններին թեկնածու չէին առաջադրել, ...
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հունվար-փետրվար ամիսների ցուցանիշներին: Արձանագրելով, որ տարին սկսվել է բարձր տնտեսական աճով, նա միաժամանակ մտահոգություն հայտնեց տնտեսական աճի կառուցվածքի առնչությամբ: «Մեզ ուրախացնում է այն հանգամանքը, որ արդյունաբերությունը շարունակում է բարձր ցուցանիշներ դրսեւորել, եւ մենք պետք է պահպանենք այդ տեմպերը 2013 թվականին: Բայց ...
Արտագաղթը Հայաստանի պատմության անբաժանելի մասն է: Դա համընդհանուր եւ ծանր բնույթ ընդունեց, երբ Հայաստանն անվերադարձ կորցրեց իր անկախ պետականությունը եւ բաժանվեց Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ: Արեւմտյան Հայաստանից հայերի արտագաղթը զանգվածային բնույթ ընդունեց 1915 թվականի ցեղասպանության հետեւանքով: Ձեւավորվեց հայրենիքից դուրս հայկական Սփյուռքը, որում այսօր ապրում է 10 միլին հայերից 7 միլիոնը: ...
«Չնայած 2012 թվականի մայիսի խորհրդարանական եւ 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ, թափանցիկ էին, Հայաստանը լուրջ ջանք գործադրեց մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խնդիրների լուծման ուղղությամբ, դեռեւս անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ, մասնավորապեսՙ օրենսդրություն ընդունելու եւ ի կատար ածելու առումներով», այսպիսի ընդհանրացմամբ է ներկայացվել Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության իրագործման առաջընթացը ...
407,5 մլն դրամ երեկ կառավարությունը հատկացրեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պահպանման, վերակառուցման եւ արդիականացման, Հայաստանի ազգային գրադարանի հակահրդեհային եւ տեխնիկական անվտանգության համակարգերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշական, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասնակի հարդարման եւ նորոգման համար:
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող hողի հարկի հարկի տարեկան գումարը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխարեն կվճարի պետութունը: Այդ նպատակով երեկ կառավարությունը Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին հատկացրել է ավելի քան 54 մլն դրամ: Այդ համայնքներում ջրի դիմաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ էլ ...
Իհարկե կարելի է գտնել ՀՀ Սահմանադրության եւ Աստվածաշնչի մեկ օրինակ եւս եւ դրանք ապրիլի 9-ին բերել այնտեղ, որտեղ կորոշեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը, որպեսզի առաջինը անի այն, ինչ կանի Սերժ Սարգսյանը նույն օրը նույն պահին: Խնդիրն ամենեւին էլ դա չէ, խնդիրը Հայաստանում ներքին քաղաքական օրակարգի իսպառ բացակայությունն է: Ընդ ...
Ազատության հրապարակում երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե ծրար է ուղարկելու նախագահի նստավայր: Այդ ծրարում լինելու են Ր. Հովհաննիսյանի դիրքորոշումն ու տեսակետները` ընտրությունների արդյունքում ստեղծված վիճակը հաղթահարելու վերաբերյալ:
Տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը անդրադարձել է հետընտրական իրադարձությունների ազդեցությանը տնտեսության եւ գործարար աշխարհի վրա:
Ինչպես տեղեկացանք Մոսկվայում մեր հատուկ թղթակից Լուսիկ Ղուկասյանից, մարտի 21-ին տեղի ունեցած Ռուսաստանի ոսկերիչների գլիդիայի համաժողովում նախագահ է ընտրվել «Էսթետ» ոսկերչական տան նախագահ Գագիկ Գեւորգյանը: 2010-ից Գագիկ Գեւորգյանը ղեկավարում է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան:
Մարզաբնակ դիմորդը բուհ ընդունվելուց հետո կանգնում է մի շարք խնդիրների առաջ, որոնցից թերեւս ամենակարեւորը բնակության վայր ընտրելն է, որը լինի ե՛ւ էժան, ե՛ւ հարմարավետ:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» պիեսը, որի բեմադրիչն է թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը:
ՀԲԸՄ Արարատի, Պոլսահայ օգնության ընկերության (C.A.R.S), «Հայ տուն» ամերիկահայ կրթական կենտրոնի, Վարդան Բագրատունի ասպետների Նյու Ջերսիի ժողովարանի, Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR), Նյու Յորքի հայ ուսանողների ասոցիացիայի, Թեքեյան մշակութային միության, Սուրբ Լեւոն հայկական եկեղեցու, Դպրեվանքի եւ Եսայան-կենտրոնականի սանուց միությունների հովանավորությամբ առաջիկա ապրիլի 5-ին Նյու Ջերսիի Սուրբ Լեւոն հայկական ...
Այսօր, մարտի 22-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա հերթական ուշագրավ համերգով: Ծրագրումՙ Շումանի թավջութակի կոնցերտը եւ Բրամսի թիվ 2 սիմֆոնիան:
Արդյոք կյանքում իմացե՞լ են միմյանց պատմական գրեթե նույն ժամանակում ապրած եւ ազատագրական պայքարի հակադիր ճակատներում պայքարած Գարեգին Նժդեհն ու հեղափոխական Սուրեն Սպանդարյանը: Ճակատագրի հեգնանքով այս երկու անուններն ահա ավելի քան երկու տասնամյակ փոխկապակցված են Երեւանի Երրորդ մասի հրապարակում: Անունըՙ Նժդեհի անվան հրապարակ, արձանը ՙ Սուրեն Սպանդարյանի: Աբսուրդ, ինչը ծիծաղելի է ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին հայտնվել է եվրոպական առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է Gerchteticker-yob-ը, իսպանական «Բարսելոնը» Մխիթարյանին ընդգրկել է ակումբի տրանսֆերային ցուցակում: Կատալոնական ակումբը մտադիր է ամռանը թիմ հրավիրել Մխիթարյանին եւ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարին, որոնք պետք է թիմում փոխարինեն Ալեքսիս Սանչեսին ու Դավիթ Վիլյային: ...
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Լեւոն Արոնյանի - ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի մրցավեճը: Երկու շախմատիստներն էլ նախօրեին դժվարին մրցախաղեր էին անցկացրել ու գրեթե 6-ժամյա համառ պայքարից հետո հաշտություն էին կնքել մրցակիցների հետ: Բացառություն չկազմեց նաեւ մրցակիցների անձնական հանդիպումը, որն ավելի երկարատեւ էր: Թերթի ...
Մարտի 26-ին չեխերի հետ Երեւանում կայանալիք ընտրական մրցախաղից առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ «Հանրապետական» մարզադաշտում իր վերջին փորձամրցումն անցկացրեցՙ ուժերը չափելով երիտասարդական հավաքականի հետ: Նախապես ծրագրված էր անցկացնել 3 խաղակես, 30-ական րոպե տեւողությամբ: Սակայն մարզադաշտի լուսավորության համակարգի խափանման պատճառով հանդիպումը տեւեց 2 խաղակես:
Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ մրցագորգ դուրս եկան 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանն ու գերծանրքաշային Անդրանիկ Գալստյանը: Եթե վերջինս անհաջող հանդես եկավՙ առաջին գոտեմարտում պարտվելով Գերմանիան ներկայացնող Նիկ Մատուհինին, ապա Գրիգոր Գրիգորյանը բավականին հաջող ելույթ ունեցավ:
Շիրակի մարզում անցկացված դահուկավազքի Հայաստանի պատանեկան առաջնությունում բոլորին գերազանցեցին գյումրեցի դահուկորդներըՙ տարբեր մրցաձեւերում ճանաչվելով ուժեղագույնը:
Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալը» չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ապրիլի 9-ին Ստամբուլում մրցելու է «Գալաթասարայի» հետ: Այդ խաղում «Ռեալի» ֆուտբոլիստները չեն կարող հանդես գալ այն մարզաշապիկներով, որոնց վրա կա bwin մակագրությունը: Ինչպես հայտնի է, «Ռեալը» գովազդում է bwin բուքմեյքերական ընկերությունը: Իսկ Թուրքիայում արգելված է մարզական միջոցառումների ժամանակ բուքմեյքերական ընկերությունների գովազդը: ...