RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1394, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ԿԱՌԼՍԵՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Լեւոն Արոնյանի - ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի մրցավեճը: Երկու շախմատիստներն էլ նախօրեին դժվարին մրցախաղեր էին անցկացրել ու գրեթե 6-ժամյա համառ պայքարից հետո հաշտություն էին կնքել մրցակիցների հետ: Բացառություն չկազմեց նաեւ մրցակիցների անձնական հանդիպումը, որն ավելի երկարատեւ էր: Թերթի համարը տպագրության ուղարկելու պահին պարտիան դեռ շարունակվում էր: Չէր ավարտվել նաեւ Գրիշչուկի եւ Գելֆանդի մրցավեճը:

6-րդ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարի դերը ստանձնեց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, որը սեւերով 36-րդ քայլին հաղթելով Պյոտր Սվիդլերին, վաստակեց 4,5 միավոր: 3 միավոր ունեցող Սվիդլերն առաջին պարտությունը կրեց: Կրամնիկն ու Իվանչուկը հաշտություն կնքեցին:

Մրցաշարի առաջին շրջանի ավարտական` 7-րդ տուրից առաջ շախմատիստներին այսօր հերթական հանգստյան օրն է տրամադրվել: Իսկ վաղը կկայանան Արոնյան-Գրիշչուկ, Կառլսեն-Ռաջաբով, Գելֆանդ-Կրամնիկ եւ Իվանչուկ-Սվիդլեր պարտիաները:

Հ.Գ. Ուղիղ կեսգիշերին Լեւոն Արոնյանը հաղթեց Թեյմուր Ռաջաբովին եւ շորունակում է կիսել առաջատարի դիրքը Կառլսենի հետ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ