RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Տեղադրվել է` 2013-03-22 00:26:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1374, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ID ՔԱՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ԱՆՁՆԱԳՐԻՆ»

Ա. Մ.

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստից առաջ անդրադարձավ ID քարտերի եւ անձնագրերի կիրառման հարցերում եղած ահազանգերին: Նշելով, որ 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը, վարչապետը հայտնեց, որ դա ենթադրում է, որ շուրջ 270 հազար քաղաքացիներ իրականացնելու են վճարումներ իրենց անհատական հաշիվների վրա: Նրանք իրավունք պետք է ունենան ստանալու տեղեկատվություն, թե իրենց հաշիվներում ինչքան գումար է կուտակվել եւ պետությունն ինչպես եւ ինչ ծավալով է ավելացրել իրենց գումարները: «Դա ենթադրում է, որ նրանք կարող են օգտվել իրենց նույնականացման` ID քարտերով: Այսօր մենք ստանում ենք մեր քաղաքացիներից հարցադրումներ, թե այդ քարտը հնարավորությո՞ւն է տալիս քաղաքացուն օգտվելու բազմաբնույթ ծառայություններից, եւ իրենցից չպետք է պահանջեն անձնագիր: Չնայած որ մենք օրենսդրությամբ սահմանել ենք, որ ID քարտը կարող է փոխարինել անձնագրին, բայց բազմաթիվ օղակներում քաղաքացուց, բացի ID քարտից, պահանջում են նաեւ անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին», նշեց Տիգրան Սարգսյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի բացատրություններից հետո, շարունակելով այս թեման, վարչապետը ընդգծեց, որ մինչեւ տարեվերջ պետք է որակապես փոխվի իրավիճակը եւ մեր ենթակառուցվածքները պատրաստ լինեն մեր քաղաքացիներին ID քարտերով սպասարկել: «Ասենք, օրինակ, նոտարները պետք է աշխատենք իրենց հետ, որպեսզի իրենք այդ քարտերը կարդացող սարքեր տեղադրեն եւ քաղաքացուն չուղարկեն անձնագրի հետեւից: Տեղեկանք ներկայացնելն անհարմարություն է քաղաքացու համար. նա գալիս է նույնականացման քարտով, ուղարկում ենք, որ տեղեկանք բերի, դա նույնն է, որ ուղարկես անձնագիր բերի», ասաց վարչապետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ