ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՎՃԱՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿԸ Ա. Մ. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող hողի հարկի հարկի տարեկան գումարը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխարեն կվճարի պետութունը: Այդ նպատակով երեկ կառավարությունը Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին հատկացրել է ավելի քան 54 մլն դրամ: Այդ համայնքներում ջրի դիմաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ էլ 50 տոկոս զեղչ կկիրառվի: Այդ նպատակով պետությունը կհատկացնի մոտ 11 մլն դրամ: 16 մլն դրամ էլ կհատկացվի «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: «Այս փաստաթուղթը մենք պատրաստել ենք ՀՀ նախագահի հանձնարարությամբ` լուծելու այն գյուղերի խնդիրները, որոնք գտնվում են այնպիսի գոտիներում, ուր, ցավոք, կրակոցներ են հասնում: Ապագայում եւս անդրադառնալու ենք խնդրին` այս համայնքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով», նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: |