ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ինչպես տեղեկացանք Մոսկվայում մեր հատուկ թղթակից Լուսիկ Ղուկասյանից, մարտի 21-ին տեղի ունեցած Ռուսաստանի ոսկերիչների գլիդիայի համաժողովում նախագահ է ընտրվել «Էսթետ» ոսկերչական տան նախագահ Գագիկ Գեւորգյանը: 2010-ից Գագիկ Գեւորգյանը ղեկավարում է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան: Ռուսաստանի ոսկերիչների գիլդիան ստեղծվել է 2000-ին եւ միավորում է Ռուսաստանի ոսկերչական բոլոր խոշոր եւ հեղինակավոր ընկերություններին: Մեր հայրենակցին Ռուսաստանի ոսկերիչների գիլիդիայի ղեկավար ընտրելը վկայում է ռուսաստանյան գործընկերների կողմից նրա նկատմամբ ունեցած բարձր վստահության եւ ճանաչման մասին: |