RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Տեղադրվել է` 2013-03-22 00:26:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 2278, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 78

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային «զբոսաշրջությունը» կրկնվող մոտիվներով շարունակվում է. նրանք կրկին տարածաշրջանում են: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Կելլիին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Երեւանում ընդունել է Հայաստանի արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Համանախագահները ներկայացրել են Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ իրենց հանդիպումները: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերի շուրջը:

Հիշեցնենք, որ դեռեւս նախօրեին Էդվարդ Նալբանդյանը որոշ մեկնաբանություն էր արել` պատասխանելով News.am լրատվական կայքի հարցին, թե «Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակում է հնչել, թե Հայաստանն է պատճառը, որ ղարաբաղյան հարցում պահպանվում է ստատուս քվոն, եւ որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մրցակից լինել, հետեւաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա»:

«Առաջընթացի բացակայության եւ ստատուս քվոյի պահպանման միակ պատասխանատուն Ադրբեջանն է: Դրա մասին հայտնի է միջազգային հանրությանը, տեղյակ են եռանախագահները», շեշտել էր Նալբանդյանը: Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը իրոք շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխմամբ, ապա վաղուց պետք է իր համաձայնությունը տված լիներ, այլ ոչ թե մերժեր վերջին տարիներին եռանախագահների ներկայացրած առաջարկությունները:

Հայաստանի արտգործնախարարը Հայաստանը եւ Ադրբեջանը մրցակից չի տեսնում ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի եւ այլ հիմնարար ազատությունների առումներով: Ըստ նախարարի, «Մեր պետությունների եւ հասարակությունների տրամաբանությունը եւ ուղղվածությունը հակադարձ համեմատական են: Ադրբեջանը խորացնում է ավտորիտարիզմի հիմքերը, Հայաստանըՙ ժողովրդավարության: Դա հստակ երեւում է միջազգային համապատասխան կառույցների գնահատականներում եւ վարկանշային աղյուսակներում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հսկայական տարբերություն կա»:

Ադրբեջանում, ըստ Նալբանդյանի, կարծում են, որ փողով կարող են հեղինակություն ձեռք բերել, բարեկամներ առնել, արձաններ կանգնեցնել, ինչ-ինչ կասկածելի բանաձեւեր անցկացնել եւ դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, բարձր համբավի ապացույց:

«Փողի, խավիարի կամ անգամ նավթի առկայությամբ չէ, որ գնահատվում է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ եւ ինքնագոհ բռնատիրական ռեժիմների հետ», հիշեցրել է Էդվարդ Նալբանդյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ