RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1313, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱՆ ՎԵՐԱԶԻՆԵԼ Է ԻՐ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԸ

Բավարարելու շարժական լայնաշերտ ինտերնետի աճող պահանջարկը

Օրանժ Արմենիան ավարտին հասցրեց իր օպտիկամանրաթելային մայրուղային ցանցի վերազինմանաշխատանքները, ինչը թույլ է տալու էլ ավելի բարձր որակ ինտերնետ ծառայություններ մատուցել բաժանորդներին:

Օրանժ Արմենիայի վերազինված ցանցը, որը կառուցված է Alcatel-Lucent ընկերության օպտիկական համակցված տեխնոլոգիայով, էականորեն մեծացնում է մայրուղային ցանցի արագությունը եւ թողունակությունը, որի միջոցով են մատուցվում գերարագ ինտերնետի ծառայություններ: Այս վերազինմամբ ընկերությունը հզորացնում է տվյալների հաղորդման կապուղին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որը կարեւոր տարածաշրջանային դարպաս է դեպի համացանց:

«Մեր ցանցի այս նոր վերազինմամբ մենք կարող ենք առաջարկվող ծառայությունների է՛լ ավելի լավ որակ եւ օգտագործման հարմարավետություն առաջարկել մեր բաժանորդներին: Հայաստանում Orange-ի կողմից առաջարկվող շարժական ինտերնետի նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել, որը նկատվում է մեր բաժանորդների թվի աճով եւ օգտագործվող տրաֆիկի ծավալներով: Մենք լիովին պատրաստ ենք մեր ցանցում նոր բաժանորդներ ընդունել եւ հատկապես առաջարկել նրանց օգտվել մեր վերջին առաջարկից, որով մեր բաժանորդներին ընձեռում ենք գերարագ ինտերնետի հսկայական ծավալներից օգտվելու հնարավորություն», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ