RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2027, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 104

ՀՐԱՉՅԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ` «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏՆՕՐԵՆ

Մ. Հ.

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Ազգին» տեղեկացրին բնապահպանության նախարարությունից: Նախարարն արգելոցի աշխատակազմին է ներկայացրել բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման խորհրդի նախագահ եւ Հրաչյա Հովակիմյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու հրամանները:

Մրցույթում 70 տոկոսը շեմը հաղթահարած մյուս թեկնածուներըՙ Վարանցով Բարսեղյանը եւ Գառնիկ Շաբոյանը, ներկա են եղել խորհրդակցությանը:

Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ղեկավարությանը հանձնարարել է ամենամսյա ռեժիմով զեկուցել արգելոցում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաեւ առաջարկել է նոր ծրագրեր մշակել արգելոցում էկոտուրիզմի զարգացման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ