ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԵՐԻ ՈՒ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ Լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Վարդանյանի «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում եւ Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.)» գիրքը: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Մենագրությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում հույն բնակչության կարգավիճակի ուսումնասիրությանը: Ներկայացվում է Առաջին համաշխարհային եւ 1919-1922 թթ. Հույն-թուրքական պատերազմների տարիներին հույների զանգվածային տեղահանությունները եւ կոտորածները: Գրքում հեղինակը զուգահեռներ է անցկացնում հայերի եւ հույների ցեղասպանությունների պատճառների եւ իրականացման մեխանիզմների միջեւ: |