ՊՐՈՖ. ԴԵՅՎԻԴ ՄԱԿԴՈՆԱԼԴԸ` «ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Տորոնտոյում գործող «Զորյան ինստիտուտի» բաժանմունքներից «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը» տեղեկացնում է, որ օգոստոսի 5-16-ը Տորոնտոյում կայանալիք իր համալսարանական ծրագրի հյուրն է լինելու պրոֆ. Դեյվիդ Մակդոնալդը, որը դասախոսություններ է կարդալու եւ սեմինարներ անցկացնելու «Բնիկ ժողովուրդների ցեղասպանությունը» թեմայով, անդրադառնալով հիմնականում Հյուսիսային եւ Հարավայի Ամերիկաների բնիկ ժողովուրդների ճակատագրերին: Պրոֆ. Դեյվիդ Մակդոնալդը Գուելֆ համալսարանի (Օնտարիո, Կանադա) քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսորի օգնական է եւ ավարտական ծրագրերի բաժնի վարիչը: Դոկտորականը պաշտպանել է Լոնդոնի Տնտեսագիտության վարժարանում եւ որպես ավագ դասախոս 2002-07 թվերին աշխատել է Օտագո համալսարանում (Նոր Զելանդիա) եւ դրանից առաջ (1999-2002 թթ.) Փարիզի գործարարական վարժարանում: Հեղինակ է ցեղասպանության վերաբերյալ երեք գրքերի եւ անդամ է Կանադայի «Ճշմարտություն եւ հաշտեցում» հանձնախմբի: Պրոֆեսորի ծրագիրը տասը օր է տեւելու, օրական 6,5 ժամ դասախոսություններով: Դիմումներն ընդունվում են մինչեւ մայիսի 31-ը: Ծրագրի մանրասմանություններին ծանոթանալու համար դիմել www.genocidestudies.org կայքին: |