«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013
| | Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00) | Ընթերցված է` 1435, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 53
| ԳԵՐԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ Հ. Հ. Երեկ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել քաղաքացիական երկու անձանցՙ 1926-ին ծնված, Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ Մնացական Քառյանին եւ 1965-ին ծնված, Այգեհովիտ գյուղի բնակիչ Անահիտ Առաքելյանին: Հանձնումը տեղի է ունեցել Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի մերձակայքումՙ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երեւանի եւ Բաքվի գրասենյակների միջնորդությամբ: Սարգիս Քառյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր մարտի 16-ին, իսկ Անահիտ Առաքելյանըՙ մարտի 17-ին: Ըստ մեզ հասած տեղեկություններիՙ երկուսն էլ նյարդային եւ հոգեկան շեղումներ ունեն: | | | |
|
| |