RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



ՀԱՓՇՏԱԿՈՒՄ

Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1125, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 21

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԻԳ» ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Մ. Խ.

Հայաստանի գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն`պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու եւ պաշտոնեական անփութության փաստերի առթիվ: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ եւ 38-178-րդ հոդվածներիի 3-րդ մասերի 1-ին կետերով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

Առողջապահության նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի եւ ՍՊ ընկերության միջեւ 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի վերանորոգման վերաբերյալ:

Ըստ նյութերի` նախատեսված շուրջ 553 միլիոն դրամի աշխատանքներն իրականացնելու ընթացքում ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2009-2010թթ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով, հավելագրել է փաստացի չկատարված աշխատանք` հիմնարկի շինարարական աշխատանքների վերահսկման մասնագետի օժանդակությամբ եւ պաշտոնատար անձանց թողտվությամբ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 20 միլիոն դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ