RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 899, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հայկական աստղագիտական ընկերություն

Հուլիսի 4-ին (հինգշաբթի) ժամը 12:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության կլոր դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա աստղագետ, ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի շնորհանդեսը: Գիրքը կներկայացնի հեղինակը, որից հետո ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Էլմա Պարսամյանը եւ Արթուր Իշխանյանը, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տնօրեն Ֆերդինանդ Ղարիբյանը:

Գիրքն ներկայացնում է հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն ճանաչման այն ուղու մասին, որն անցել է մարդկությունը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության եւ տիեզերագնացության բնագավառներումՙ սկսած քարե դարից մինչեւ մեր օրերը, ինչպես նաեւ գալիք տիեզերական ապագայի մասին: Հրապուրելով արտերկրային, արտասովոր երեւույթներով ու առեղծվածներովՙ գիրքը քայլ առ քայլ տանում է ընթերցողին պարզ, սովորական գաղափարներից դեպի խոր, բազմակողմանի բնագիտական ու տեխնիկական գիտելիքներ, արթնացնում նրա մեջ պրպտող հետաքրքրասիրություն, զարգացնում ստեղծագործելու ձգտում եւ ունակություն, ինչպես նաեւ տալիս է համապարփակ աշխարհայացք Տիեզերքի եւ նրա ուսումնասիրության մասին:

Գիրքը տպագրվել է ՀՀ նախագահի կողմից հատկացված Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) միջոցներից եւ տրամադրվելու է Հայաստանի բոլոր դպրոցներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ