RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05 > #115, 2013-07-09 > #116, 2013-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #114, 05-07-2013



Տեղադրվել է` 2013-07-04 23:59:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1200, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԿԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այսպիսի հայտարարություն երեկ կառավարության նիստի ժամանակ արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունից հետո, պետական միջոցների արդյունավետ ծախսման հարցի առնչությամբ կառավարության աշխատանքների մասին խոսելով վարչապետը նշեց, որ ֆինանսների նախարարությունը դիտարկումներ է արել, թե ինչպիսին է վիճակն այսօր: Նա հանձնարարեց ֆինանսների նախարարին, վերահսկողական ծառայության բոլոր բացահայտումները չարաշահումների մասով, գործերն ավարտելուց հետո, անմիջապես ուղարկել իրավապահ մարմիններին եւ այդ մասին տեղեկացնել հանրությանը: «Եկել է պատասխան տալու ժամանակը, եւ մենք շատ խիստ ենք լինելու ցանկացած խախտման վերաբերյալ», ընդգծեց Տիգրան Սարգսյանը:

2014-ից աշխատավարձերը կբարձրանան, նվազագույն աշխատավարձը` 50 հազար

2014-ի հունվարի 1-ից պետական գերատեսչությունների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան, իսկ նվազագույն աշխատավարձ կսահմանվի 50 հազար դրամը: Այս մասին երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ներկայացնելով 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Նա մասնավորապես տեղեկացրեց, որ հիմնական շեշտադրումը եկող տարի արվելու է 2 խոշոր ծախսային հոդվածների վրա: Առաջինը աշխատավարձերի բարձրացման համար պահանջվող գումարն է` մոտ 51 մլրդ դրամ եւ եւս 10 մլրդ դրամ` նվազագույն աշխատավարձի բարձրացման համար: Այդպիսով, աշխատավարձերի ֆոնդը կհասնի 240 մլրդ դրամի: Երկրորդը կենսաթոշակների բարձրացման եւ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմանն առնչվող ծախսերի ավելացումն է: Մասնավորապես, կենսաթոշակների բարձրացման համար կհատկացվի 37,7 մլրդ դրամ, իսկ նոր համակարգի համար, որտեղ պետությունը պետք է ներդրում կատարի յուրաքանչյուր ապագա կենսաթոշակառուի համար` եւս 20 մլրդ դրամ: Միաժամանակ, Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ 2014-ին պետական բյուջեի եկամուտները նախատեսվում է հասցնել 1 տրլն 116 մլն դրամի, ծախսերը` 1 տրլն 250 մլն դրամի: Նախատեսվում է լրացուցիչ հավաքել 110 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչի արդյունքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցութունը կկազմի 23 տոկոս: Յուրաքանչյուր հաջորդ տարում նախատեսվում է 0,3 տոկոսով ավելացնել այս ցուցանիշը: Տնտեսական աճը 2014-ին ծրագրվում է 6,9 տոկոս, 2015-ին` 10 տոկոս, 2016-ին` 14 տոկոս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #114, 05-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ