ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում իրենց մրցավեճն ավարտեցին Եվրոպայի երիտասարդական առաջնության պարգեւները վիճարկող ընբիշները: Մրցումների վերջին օրը մրցագորգ դուրս եկած հայաստանցի 4 ըմբիշներից առավել հաջող հանդես եկավ 66 կգ քաշային Տիգրան Աբրահամյանը, որն իրավունք էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար: Ցավոք, նրան չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Նա պարտվեց սերբ Մատե Նեմեսին: Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել Գեւորգ Ղարիբյանը (55 կգ), Հարություն Միքայելյանը (84 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (120 կգ): Այսպիսով, հունահռոմեական ոճի մեր ըմբիշներից Սկոպիեում մեդալի արժանացավ միայն 74 կգ քաշային Կարապետ Չալյանը, որը մրցումների առաջին օրը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն: |