RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013



Տեղադրվել է` 2013-11-14 23:09:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1301, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 11

«ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

Այս վերնագրի ներքո ՍԴՀնչակյան կուսակցության կենտ. վարչությունը հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ նոյեմբերի 7-ին Ստամբուլում համաժողով է տեղի ունեցել թուրքական «Կանաչներ եւ ձախ ապագա» կուսակցության նախաձեռնությամբ եւ Հայոց ցեղասպանությունն ընդունող կազմակերպությունների եւ անհատների մասնակցությամբ, որին հրավիրված է եղել նաեւ Հնչակյան կուսակցությունը: «Պատմության հետ առերեսում» վերնագրի տակ կայացած համաժողովի նպատակն է եղել քննարկել Մեծ եղեռնի 100-ամյակի կապակցությամբ կատարվելիք աշխատանքների եւ ձեռնարկների քննարկումը:

Հաղորդագրությունից կարելի է ենթադրել, որ ավանդական կուսակցությունը ներկայացուցիչ ուղարկելու փոխարեն նամակ է հղել ժողովականներինՙ քաջալերելով նրանց նախաձեռնությունը եւ առաջարկելով համագործակցություն Ցեղասպանության ճանաչման եւ ոգեկոչման գործում:

Հաղորդագրությունը տեղեկացնում է նաեւ, որ համաժողովի մասնակիցները որոշել են հետագայում ձախակողմյան այլ կուսակցությունների հետ առավել ընդլայնված համաժողով գումարել, ընդսմին նաեւ համապատասխան աշխատանք տանել Գերմանիայումՙ տեղի թուրք-ձախակողմյան ուժերի հետ:

Տեղեկանում ենք նաեւ, որ հունիս ամսին թուրքական «Կանաչներ եւ ձախ ապագա» կուսակցությունը Ստամբուլում ոգեկոչել է թուրք-օսմանյան կառավարության կողմից կախաղան բարձրացված հնչակյան 20 նահատակների հիշատակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ