RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-11-14 23:09:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 843, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ 719 ԵՎՐՈՅԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբերի 14-ին Գերմանիայում սկսվել է երկրի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի դատավարությունը: Նրան մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ 719 եվրո անձնական օգուտ ստանալու մեջ: Խոսքը 2008-ին «Օկտոբերֆեստ» փառատոն մեկնելու մասին է. այն ժամանակ Վուլֆը Ստորին Սաքսոնիայի ղեկավարն էր:

Քննիչների տվյալներով, Վուլֆի կինոպրոդյուսեր ընկերը վճարել է հյուրանոցում նրա կեցության եւ համատեղ ընթրիքի դիմաց, ինչպես նաեւ փակել է մյուս ծախսերը: Տվյալ գործի շրջանակներում կինոպրոդյուսերին ներկայացվել է կաշառակերության մեղադրանք, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Վուլֆը Գերմանիայի նախագահի պաշտոնը թողեց 2012-ինՙ կաշառակերության կասկածների պատճառով: Ներկայիս դատավարությունը պատմության մեջ առաջին դատական գործն է Գերմանիայի որեւէ նախկին նախագահի նկատմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ