RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013



Տեղադրվել է` 2013-11-14 23:09:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 960, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Ա. Մ.

Հայաստանը հնարավորություն ունի կրկին մասնակցելու ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, որն, ինչպես հայտնի է, դադարեցվեց 2008-ին` նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրահրած անկարգություններից հետո: Այդ ժամանակ ԱՄՆ կառավարությունը Հայաստանի ժողովրդավարական գործընթացներում հետընթաց արձանագրեց եւ դադարեցրեց ծրագրի ֆինանսավորումը: Այժմ մեր երկիրը կրկին կարող է հավակնել այդ ծրագրին, ինչի մասին երեկ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները եւ գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջեւ, ամբողջությամբ ի կատար են ածվել: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ: Մեր հիմնական թույլ կողմը համարվում էին կոռուպցիոն ռիսկերը, եւ այսօր այդ ոլորտում եւս արձանագրվել են դրական տեղաշարժեր», ասաց Տիգրան Սարգսյանը եւ ֆինանսների նախարարին հանձնարարեց այս հարցը բարձրացնել Հայաստան-ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի նիստում, ինչպես նաեւ դիմել «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին նոր հայտով, «որպեսզի մենք հնարավորություն ունենանք ստանալու նոր ֆինանսավորում»: Վարչապետը նշեց նաեւ, որ դրա հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետեւ «այդ ֆինանսավորումն ստանալու հավակնություն ունեցող եւ դիմող երկրների թիվը բավական մեծ է», բայց մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ