«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013
| | Տեղադրվել է` 2013-11-14 23:09:55 (GMT +04:00) | Ընթերցված է` 1092, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 12
| ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՏԱՔՍԻՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ Ա. Մ. Այսօրՙ ժամը 15-17-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտարարում է բաց դռների օր տաքսիների վարորդների համար: Այդ մասին երեկ հայտարարությամբ հանդես է եկել տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Նախարար Գագիկ Բեգլարյանն էլ այդ մասին հայտարարեց կառավարության նիստը լուսաբանող լրագրողներին, նշելով, որ բոլոր տաքսու վարորդները կարող են մասնակցել բաց դռների օրվան եւ ոլորտին առնչվող իրենց հարցերն ուղղել նախարարության աշխատակիցներին: Գագիկ Բեգլարյանը հավաստիացրեց, որ նախարարության բոլոր աշխատողներն այդ ժամին աշխատելու են վարորդներին հուզող հարցերին պատասխանելու համար, եւ ինքը նույնպես ներկա է լինելու այդ միջոցառմանը: | | | |
|
| |