RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013



Տեղադրվել է` 2013-11-14 23:09:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1053, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՔԵՐՐԻՆ ԴԵՄ Է ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՄԱՆԸ

Պ. Ք.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սենատի բանկային գործերի հանձնախմբի դռնփակ նիստում պարզաբանել է սեփական դիրքորոշումը Իրանի առնչությամբ: Նա սենատորների հետ հանդիպման էր գնացել փոխնախագահ Ջո Բայդենի եւ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Վենդի Շերմանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ:

Իսրայելական newsru.co.il կայքէջի տեղեկությունների համաձայն, Քերրին փորձել է սենատորներին համոզել, որ տվյալ փուլում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ Իրանի դեմ ուղղված նոր պատժամիջոցների հաստատումից:

Պետքարտուղարը ընդգծել է, որ նոր պատժամիջոցների ձեռնարկումը թույլ չի տա որեւէ համաձայնագիր կնքել Թեհրանի հետ: Նա սենատորներին հորդորել է օժանդակել Իրանի ղեկավարության հետ սկսված երկխոսությանը: Ինչ վերաբերում է Թեհրանի հետ կնքվելիք համաձայնագրի նախագծին եւ իրանցիների միջուկային ծրագրին Իսրայելի տված գնահատականին, Քերրին այն բնութագրել է «սխալ, չափազանցված» բառերով: Նա սենատորներին կոչ է արել «դադարեցնել Իսրայելին լսելը»:

Հանրապետական սենատորներ Բոբո Կորկերը եւ Մարկ Քըրքը պետաքարտուղարի ելույթն անվանել են «անմխիթարական», «շատ անհամոզիչ» եւ «բավական հակաիսրայելական», հաղորդում է «Հաարեց» թերթը:

Դեմոկրատ սենատորները ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից: Միայն սենատոր Ջո Մանչինն է հայտարարել, որ ինքը վստահում է պետքարտուղար Քերրիին եւ «հավատում է խնդրի լուծման ճանապարհ գտնելու նրա կարողությանն ու մտադրությանը»:

Ինքըՙ Ջոն Քերրին, հանդիպումից հետո լրագրողների հետ զրուցելիս միայն հույս է հայտնել, որ օրենսդիրները չեն ընդունի հակաիրանական նոր պատժամիջոցներ, քանի որ դա կարող են բացասաբար ընդունել «այն մարդիկ, ում հետ ԱՄՆ-ը բանակցում է»: Նա ընդգծել է, որ 30 տարի պահանջվեց իրանցիների հետ երկխոսությունը վերսկսելու համար եւ որ հակաիրանական նոր պատժամիջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշման ընդունումը կխանգարի այդ երկխոսությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ