RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013



Տեղադրվել է` 2013-11-14 23:09:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1031, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ «ՏՈՆՈՒՍԻՑ» ԵՎ «ԱՐՑԱԽԲԱՆԿԻՑ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Տոնուս» շինարարական ընկերության սնանկացումից հետո «Արցախբանկին» է անցել այն շենքը, որը կառուցել է ընկերությունը, եւ որը որպես գրավ վերցրել էր բանկը` իր տրամադրած վարկի դիմաց: Այս ամենի հետեւանքով մոտ 150 ընտանիքներ, որոնք բնակարաններ էին գնել այդ շենքում, չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները: Նրանց մի մասը երեկ կառավարության շենքի մոտ էր հավաքվելՙ կառավարության աջակցությունը ստանալու, որպեսզի իրենք «զրոյական կորուստով» դուրս գան այս խնդրից:

Բնակարանի համար վճարած, բայց չստացած մարդիկ իրենց դժգոհությունն էին հայտնում հատկապես «Տոնուս» ընկերության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Աշոտ Տոնոյանից: Ըստ նրանցՙ Աշոտ Տոնոյանի հետ հնարավոր չի լինում հանդիպել եւ պահանջել իրենց բնակարանները: Բողոքողների խոսքերովՙ Աշոտ Տոնոյանը Հայաստանում է, բայց շրջում է թիկնապահներով եւ խուսափում իրենց հետ հանդիպելուց:

Կառավարության շենքի առջեւ հավաքված բնակիչները նշեցին նաեւ, որ «Արցախբանկը» նույնպես չի ցանկանում գրեթե 90 տոկոսով պատրաստ շենքի բնակարանները հանձնել իրենց: Նրանք հույս հայտնեցին, որ կառավարությունն ու երկրի նախագահը կօգնեն իրենց, եւ իրենց բողոքն արտահայտելու համար շարժվեցին դեպի «Արցախբանկ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #198, 15-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ