FPWC-Ն ԵՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆՇԵԼ ԵՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ www.fpwc.org, http://www.worldlandtrust.org/ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենսաբազմազանության միջազգային օրը համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել: Այն կայացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Ասուլիսին մասնակցել է բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» միջազգային ընկերության պատվիրակությունը, որը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միակ գործընկերն է հարավային Կովկասի տարածաշրջանում: Հանդիպման ընթացքում ամփոփվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կողմերի համատեղ ջանքերով իրականացված ծրագրերի արդյունքները: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի նպատակն է սթափեցնել մարդկությանը եւ իրականացնել բնապահպանական կրթության շարունակական ծրագրեր: Հիմնադրամը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ գյուղական համայնքները դաշնակցում են ընդդեմ անտարբերությանՙ բնության համար անդառնալի բարդ հետեւանքների հիմնական աղբյուրի: Շրջակա միջավայրի հանդեպ բացառապես սպառողի հոգեբանությամբ առաջնորդվելու դեպքում Երկիր մոլորակը կարող ենք տանել ոչնչացման: Աղտոտվածության պատճառով տարատեսակ հիվանդությունների տարածումը մարդկության մարտահրավերն է: Ժամանակն է, որ մենք սկսենք գիտակցել էկոլոգիական խնդիրները եւ միջոցներ ձեռնարկենք դրանց կանխարգելման ուղղությամբ: Վաղը կարող է արդեն ուշ լինել: Այս ծրագրերի միջոցով մենք պետք է մարդկանց օգնենք հասկանալ, որ բնության պահպանությունը նույնքան կարեւոր է, որքան պետական սահմանն անառիկ պահելը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Հանդիպման վերջում բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջոն Բարթոնը , ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը պարգեւատրել է շնորհակալագրովՙ Հայաստանի բնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար: Ասուլիսն ավարտվել է խորհրդանշական ծառատունկով: Բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրման օրվանից (1989թ.) ապահովում է կենսաբազմազանությամբ հարուստ եւ վտանգված տարածքների պահպանությունՙ նպաստելով բնապահպանական շուրջ 400,000 հա տարածքների վերականգնմանը եւ պահպանմանը Ասիայում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր: Կառույցների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` |