RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014



Տեղադրվել է` 2014-05-23 00:54:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2014, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄՈՒՆԴԻԱԼԻ ՀԱՂԹՈՂ

Մարզիչը շատ լավ տպավորություն թողեց ոչ միայն մարզման ժամանակ, այլեւ դրանից առաջ զրույցի ընթացքում,- Հենրիխ Մխիթարյանը տպավորված է գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ առաջին իսկ հանդիպումից:

Հայաստանի ազգային հավաքականի մարզումից հետո լրագրողների հետ զրուցեցին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Մինչ Բեռնար Շալանդին տեսնելը չէի ճանաչում նրան, բայց լսել էի նրա մասին: Հույս ունեմ ` միմյանց ճիշտ հասկացանք եւ կկարողանանք կատարել այն խնդիրն ու հանձնարարությունը, որը դրված է մեր առջեւ: Մեծ աշխատանք ունենք կատարելու: Կփորձենք օգնել մարզչին եւ նա էլ կօգնի մեզ, որպեսզի կարողնանք լավ արդյունքի հասնել»,- ասաց Մխիթարյանը:

Յուրա Մովսիսյանը հարցին ավելի կարճ պատասխանեց. «Հենոն ասաց իմ տեղը»:

Բեռնար Շալանդն էլ կարծում է` Հենրիխը պետք է որ իրեն սիրի, քանի որ ասում են, թե ինքը Յուրգեն Կլոպի նման խենթ է: Նրան «շվեյցարական Կլոպ» են անվանում:

Ինչ վերաբերում է Գերմանիայի գավաթի եզրափակիչում վնասվածքի պատճառով փոխարինվելուն, Հենրիխը շտապեց հանգստացնել բոլորին. «Խնդիր ունեցել եմ, բայց տեղյակ չեմՙ մարզիչն իմացե՞լ է այդ մասին եւ արդյո՞ք ըստ դրա է փոխարինել ինձ: Ամեն դեպքում ես առողջ եմ, լուրջ բան չկա: Ամեն ինչ նորմալ է»:

Հայ ֆուտբոլիստները Մունդիալին հետաքրքրությամբ կհետեւեն, բայց ոչ մի թիմի չեն երկրպագում: Մխիթարյանն ասում է, որ ֆուտբոլն անկանխատեսելի է դարձել: Յուրաքանչյուր հավաքական կարող է դառնալ աշխարհի առաջնության չեմպիոն:

Տղաներն իրենց ակումբների մասին չեն ցանկանում խոսել, ոչ «Բորուսիայի», ոչ էլ «Սպարտակի», հիմա հավաքականի ժամանակն է:

Իր հասցեին հնչած քննադատությունների մասին Մովսիսյանը հետեւյալն ասաց. «Քննադատություն միշտ եղել է եւ կլինի, որտեղ էլ խաղաս: Մենք լավ ենք տրամադրվում, երբ միանում ենք հավաքականին: Դա մեր ուրախությունն է: Ձեր գործը մեզ քննադատելն է, մերը` չլսելը»:

Բունդեսլիգայում սովորածը Մխիթարյանը չի պատրաստվում կիրառել հավաքականում: Ազգային թիմն իր մարտավարությունը, խաղաոճն ու առանձնահատկություններն ունի: Մեկը մյուսի հետ պետք չէ խառնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ