RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-05-23 00:54:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2729, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ԼՂՀ ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Մայիսի 21-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը, որի քառօրյա այցը արցախյան ծրագրեր գլխավորում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացեց համայնքի համար կարեւորագույն երկու ենթակառուցվածք` ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը: Ջրամատակարարման համակարգը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի եւ Բրազիլիայի տեղական մարմինների, համաֆինանսավորմամբ, իսկ համայնքային կենտրոնը` Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագրերը համաֆինանսավորվել են ԼՂՀ կառավարության կողմից:

Հանդիսությանը ներկա գտնվեցին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հադրութի վարչական շրջանի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Շնորհիվ շահագործման հանձնված ջրամատակարարման համակարգի, որը ներառում է վերանորոգված խորքային հորեր, կառուցված երկու ջրամբար եւ վերակառուցված ներքին ցանց, համայնքի 330 բնակիչներն արդեն իրենց տներում ունեն կանոնավոր ջրամատակարարում:

Նորակառույց համայնքային կենտրոնն էլ նոր շունչ կհաղորդի համայնքին: Այս համալիր կառույցում կենտրոնացված են գյուղապետարանը, 150 հոգու համար նախատեսված միջոցառումների սրահը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակն ու խաղասրահը: Շենքն ապահովված է էլեկտրական ջեռուցման եւ օդափոխության համակարգերով:

«Այսօր կրկնակի տոն է մեզ համար: Գյուղում միաժամանակ երկու ենթակառուցվածք ենք բացում, որոնք էապես փոխում են բնակիչների կյանքը: Վստահ եղեք, ձեր ապագան այս հողում է»,- բացման խոսքում ասաց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը :

Ակնաղբյուրում բնակվող բանաստեղծ Սոկրատ Խանյանն իր անձնական գրադարանից 3000 գիրք նվիրեց նորաբաց գրադարանին:

Բացման արարողություններից հետո Հիմնադրամի պատվիրակությունն այցելեց նաեւ Ասկերանի շրջանի Շոշ, Մարտունու շրջանի Թաղավարդ եւ Կարմիր Շուկա գյուղերում կառուցվող համայնքային կենտրոններ: Ուշագրավ է, որ այս կենտրոնների կառուցումը եւս հովանավորում է ֆրանսիայի հայ համայնք իր ամենամյա հեռախոսամարաթոնների արդյունքում հավաքագրած գումարներով:

«Գյուղական համայնքների տնտեսության զարգացումը, գործընկերային հարաբերությունների խթանումը տեղի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու եւ արտագաղթը կանխելու լավագույն միջոցն է»,- կարծում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

Մայիսի 22-ին, պատվիրակությունը մեկնեց Շուշի ծանոթանալու Հիմնադրամի` պատմական քաղաքի վերածննդին ուղղված ծրագրերին. այստեղ կառուցման փուլում են Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանն ու Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ