RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-21 11:02:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1362, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍԻՆՈԴԸ ՊԱՏՐԻԱՐՔ Է ԸՆՏՐՈՒՄ

ԱՆ. Հ.

Ավստրիայի կաթոլիկների մամլո գործակալությունըՙ kathweb-ը հուլիսի 16-ին իրազեկում է, թե շաբաթասկզբից հայ կաթողիկե եպիսկոպոսների սինոդը Ներսես Պետրոս 19-րդի մահից հետո Լիբանանի իրենց նստավայր Զմմառի վանքում նոր պատրիարք է ընտրում: Կահիրեում ծնված Ներսես Պետրոս 19-րդը մահկանացուն էր կնքել հունիսի 25-ին 75 տարեկան հասակումՙ սրտի կաթվածից: Հենվելով Լիբանանի «L՛Orient-Le Jour» օրաթերթի հրապարակման վրա, ավստրիական լրատվական գործակալությունը հայտնում է, թե հայ կաթողիկե եպիսկոպոսական սինոդը նախագահում է Ֆրանսիայում հայ կաթողիկե պաշտոնաթող եպիսկոպոս 80-ամյա Գրիգոր Կաբրոյանը (Krikor Ghabroian), որին Ֆրանցիսկոս պապը, արեւելյան եկեղեցիների իրավունքի համաձայն, հայ կաթողիկե եկեղեցու կառավարիչ է նշանակել:

Մեկօրյա նախապատրաստական աղոթքից հետո հուլիսի 15-ին մեկնարկել են պատրիարքական ընտրությունները: Ապագա պատրիարքն ընտրվելու է 13 ընտրյալ եպիսկոպոսների ձայների երկու երրորդով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ