RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1599, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԳԵՓԱՐՏԸ Ի ՆՊԱՍՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ

Որպես «Գեփարտ Գրուփի» կառավարական գործերի ենթակառույց «Կապիտոլ կաունսլը» (Կապիտոլյան խորհուրդ) նոր համաձայնություն է ստորագրել ի նպաստ Թուրքիայի: Ըստ ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտի հրատարակած նոր փաստաթղթերի, ամսական 32 հազար դոլարի դիմաց այդ կառույցը պարտավորվում է կապեր հաստատել պաշտպանության եւ պետական քարտուղարությունների, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհրդի հետ հասկացնելու համար Ցեղասպանության հարցի լրջությունն ու դրա հնարավոր սպառնալիքները ամերիկա-թուրքական հարաբերությունների ոլորտում: Նոր համաձայնությունը կարծես Թուրքիային թեքում է դեպի հանրապետականների կուսակցությունը:

Թուրքիան «Գեփարտ Գրուփին» (նախկին մեծամասնական խմբի առաջնորդ Դիկ Գեփարտի ղեկավարությամբ) վարձակալել էր մարտին 1.7 միլիոն դոլարով: Խմբի անդամներից Դիկստեյն Շապիրոն ամսական ստանալու է 32.000 դոլար, Բրայան Ֆորնինՙ 7.500 դոլար, Լիդիա Բորլանդըՙ 15.000 դոլար, իսկ Գրինբերգ Թաուրիգըՙ 40 հազար դոլար:

Անշուշտ սրանք պաշտոնական թվերն են, որոնց վրա հարկ է ավելացնել առնվազն մեկ զրո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ