RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1285, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 2

NATIONAL INTEREST. ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Պ. Ք.

Ամերիկյան National Interest թերթը եվրոպացիներին հորդորում է ձեռնպահ մնալ Անկարայի հետ հախուռն գործակցությունից: «Եվրոպան պետք է զգուշանա Թուրքիայի հետ համատեղ ձեռնարկումներից, որոնք սպառնում են վտանգել Եվրոմիության հիմքը կազմող սկզբունքները: Զարմանալի է, թե ճգնաժամի պայմաններում ԵՄ-ը ինչպիսի երեսպաշտությամբ կարողացավ աչք փակել Անկարայի բազմաթիվ իրավախախտումների վրա եւ ընդառաջել Էրդողանի պահանջներին», գրում է թերթը:

Նշվում է, որ Սիրիայում ահաբեկիչներին զինելու փաստերը եւ իսլամիստների նավթի հետ կապված մեքենայությունները կասկածներ են հարուցում, թե Թուրքիան կարող է ինչ-որ մեկին օգնել հակաահաբեկչական պայքարում: Եթե Եվրոպան Էրդողանի հետ համագործակցելու հույսեր է փայփայում, ապա պետք է գիտակցի նրա «օգնության» անչափ բարձր գինը, ընդգծում է հրատարակությունը: Զանգվածային ներգաղթի դեմ պայքարի միջոցառումների համաձայնագիրը, որի շրջանակներում ԵՄ-ը Անկարային երեք միլիարդ եվրո է հատկացնելու, լոկ խրախուսում է թուրք նախագահի շահամոլությունը:

Իր հրապարակման վերջում National Interest-ը հիշեցնում է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այն խոսքերը, թե Եվրոպան ստիպված կլինի գործարք կնքել այն երկրի հետ, որի սկզբունքներն ու նպատակները դարեր շարունակ լրջորեն տարբերվել են եվրոպականներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ