RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1666, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՈՒՋԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԿՋԵՌՈՒՑՎԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ու հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները` այս անգամ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում: Նախագծի շրջանակում համայնքի մանկապարտեզում տեղակայվել է արեւային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգ:

Համակարգի գործարկմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի թիմը, Արագածոտնի մարզպետը, Ուջան համայնքի ղեկավարը, գյուղի բնակիչներ:

«Արդար չէ, որ տարվա ամենագեղեցիկ եղանակըՙ ձմեռը, հրճվանք չի պատճառում երեխաներին եւ միայն բազմապատկում է հոգսերը, հատկապեսՙ մարզերում ապրող ընտանիքների համար: Մանկապարտեզն արեւային էներգիայի միջոցով ջեռուցմամբ եւ տաք ջրով ապահովելը լավագույն լուծումն էր, քանի որ համայնքը հնարավորություն կունենա կրճատելու էլեկտրաէներգիայի ծախսերը եւ այդ գումարներն ուղղելու այլ կարեւոր խնդիրների լուծմանը: Հարկ է նշել նաեւ ծրագրի բնապահպանական առավելություններըՙ օդի աղտոտման նվազում, բնական ռեսուրսների խնայողական օգտագործում: Եվ իհարկե, լուծվել է ձմեռային շրջանում երեխաների զբաղվածության հարցը: Հույսով ենք, որ ձմեռն այսուհետեւ այս երեխաների համար կլինի միայն հրաշքների ակնկալիքի, հեքիաթային գեղեցկության եւ ջերմության ժամանակաշրջան»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Մոտ 2,700 բնակիչ ունեցող Ուջան համայնքի մանկապարտեզ է հաճախում 60 երեխա: ԽՍՀՄ փլուզումից ի վեր այստեղ ձմռանը կանոնավոր ջեռուցում չի եղել, ինչի հետեւանքով ձմեռային ամիսներին մանկապարտեզը չի գործել: Այժմ արդեն մանկապարտեզը կաշխատի ամբողջ տարին ՙ անկախ եղանակային պայմաններից:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքումՙ արեւային ջրատաքացուցիչների աշխատանքի շնորհիվ, ձմռան ամիսներինՙ ցերեկային ժամերին, ամբողջությամբ անվճար սկզբունքով ջեռուցում կտրամադրվի մանկապարտեզին: Արեւային ջրատաքացուցիչները նաեւ մշտական տաք ջուր կապահովեն ամբողջ տարվա ընթացքում:

Գիշերային ժամերին կօգտագործվի գազի կաթսանՙ նվազագույն ջեռուցում ապահովելու նպատակով: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի առնվազն 60%-ով տնտեսել գազի սպառումն ու կրճատել մանկապարտեզի ջեռուցման ծախսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ