ԲԵՌԼԻՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀՀ 47-ԱՄՅԱ ՄԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ Անահիտ Հովսեփյան, Գերմանիա Բեռլինի Թեգել օդանավակայանում ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող խարդախության մեջ կասկածվող հայաստանցի 47- ամյա մի տղամարդու, փետրվարի 4- ին ծանուցում է գերմանական առցանց «Ֆոկուսը»: Դաշնային ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալվածը աչքի է ընկել նաեւ Գերմանիայում գողության, խաբեբայության, կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ: Ձերբակալման որոշումը տրվել է Հայաստանից, այնտեղ 2012- ին զբաղվել է հացահատիկի առեւտրով, նրան կասկածում են առանձնակի խոշոր չափերի գումարՙ մոտ 16 հազար եվրո յուրացման մեջ: Չորեքշաբթի Կիեւից Բեռլին ուղեւորվորվելիս փաստաթղթերի ստուգման ժամանակ հայտնաբերված, այ նուհետ ձերբակալված ՀՀ քաղաքացուն արտահանձնելու մասին որոշումը պիտի կայացնի դատախազությունը: |