«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2016
| | Տեղադրվել է` 2016-02-05 00:36:02 (GMT +04:00) | Ընթերցված է` 1563, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 13
| ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ Ա. Մ. ՀՀ կառավարության եւ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջեւ` Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման եւ շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստում: Հուշագրի համաձայն, «Գրեյնջ Փաուեր»-ը Հայաստանում կհիմնի առեւտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր, իսկ ՀՀ կառավարությունը կաջակցի «Գրեյնջ Փաուեր»-ին ձեռք բերել հողատարածք էլեկտրակայանի կառուցման համարՙ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում: Ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Դրանից հետո ՀՀ կառավարությունը պարտավորվում է 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում երաշխավորել էլեկտրաէներգիայի արտադրության համար էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը: | | | |
|
| |