RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



NO COMMENT

Տեղադրվել է` 2016-02-27 19:00:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1737, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉԸՙ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ, 15 փետրվար 2013

«Ազգ»ի արխիվից երեքամյա վաղեմությամբ այս հաղորդագրությունը վստահ ենքՙ կհետաքրքրի շատերին: Հրատարակում ենք առանց մեկնաբանության:

Հարգելի քաղաքացիներ

ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելուՙ ՀՅԴ որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ: Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է: Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների «որակի» ապացույցն է:

Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու են օրակարգում, եւ մենք վստահ ենք, որ հայ հասարակությունն իր մեջ արմատական փոփոխություններ կատարելու ուժ է գտնելու եւ վաղ թե ուշ հնարավոր է դարձնելու ազատ, արդար, մրցակցային ընտրությունների անցկացումը:

Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը եւ ձեր ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար: Ի վերջո, ժողովրդավարական Հայաստանը ժողովրդավարական ընտրություններով է կայանալու: Իբրեւ ընդդիմադիր քաղաքական ուժՙ մենք կոչ ենք անումՙ գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել:

ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է պայքարըՙ նպատակ ունենալով իր հռչակած քաղաքական օրակարգով արմատապես շրջել անվստահության, հուսալքության մթնոլորտը, երկիրը դուրս բերել բնականոն զարգացման հուն, ապահովել մեր քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ