1 ԿԻԼՈԳՐԱՄ 386Գ. ԱՐԾԱԹ ԵՎ 3,49Գ. ՈՍԿԻ Մ. Հ. Դի Կապրիոյի երկրկպագուների կողմիցՙ ժողովրդական արձանիկի համար Լեոնարդո Դի Կապրիո. գեղեցկադեմ հոլիվուդյան դերասանը, որի մեջ հոսում են ամերիկացու, իտալացու, գերամանացու եւ ռուսի արյուն, սիրում են բոլորը: Կարծես փառքի գագաթնակետին հասած դերասանին էլ ոչինչ հարկավոր չէ, սակայն... Ա՜խ այդ «Օսկարը»... Արդեն վեցերորդ անգամ հոլիվուդյան դերասանն առաջադրվել է «Օսկար» մրցանակին, որը նախկինում երբեւէ չի ստացել, չնայած.... Նշենք, որ Դի Կապրիոն այս տարի առաջադրվել է Ալեխանդրո Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում խաղացած դերի համար «Լավագույն դերասան» անվանակարգում: Դերասանն այդ առթիվ ասել է, որ ուրախ է եւ հուզված վեցերորդ անգամ հեղինակավոր «Օսկար» մրցանակի առաջադրվելու համար. «Ես հուզված եմ, իրոք հուզված եմ»: Դի Կապրիոյի հուզմունքը վստահ ենք կկրկնապատկվի, երբ իմանա, որ իր երկրպագուները Յակուտիայում ավարտել են արծաթի եւ ոսկու հավաքումըՙ դերասանին ժողովրդական արձանիկ հանձնելու համար: Ծրագրի կազմակերպիչ Տատյանա Եգորովան տեղեկացրել է, որ հավաքվել Է 1 կիլոգրամ 386 գրամ արծաթ եւ 3,49 գրամ ոսկի եւ արձանիկը պատրաստ կլինի շուտով: «Ակցիային մասնակցել են դերասանի 144 երկրպագուներ Յակուտսկից եւ հանրապետության այլ շրջաններից: Բացի դրանից, մենք անցկացրել ենք ժողովրդական արձանիկի անվանման մրցույթ: Նախնական տարբերակն Է «Աստղերի հետ խոսողը»,- նշել Է Եգորովան: Ի դեպ, ներկայում կազմակերպիչները որոշում են Յակուտսկից ժողովրդական մրցանակը դերասանին հասցնելու հարցը, եւ դեռ հստակեցված չէ, այն կհանձնի ԱՄՆ-ի «20-րդ դար Ֆոքս» կինոընկերությունը, թե՞... Նշենք, որ Լեոնարդո Դի Կապրիոն առաջին անգամ «Օսկար» մրցանակի է առաջադրվել 1994 թվականինՙ «Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին» ֆիլմում մարմնավորած դերի համար: Այնուհետեւ 2005-ին «Ավիատորը», 2007-ին «Արյունոտ ադամանդ» ֆիլմերում մարմնավորած դերերի համար, 2014-ին «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի համար միանգամից երկու անվանակարգում «Լավագույն պրոդյուսեր» եւ «Լավագույն դերասան»: Հիշեցնենք, որ Դի Կապրիոն իրեն համարում է կիսով ամերիկացի եւ կիսով ռուս: |