RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



Տեղադրվել է` 2016-02-27 19:00:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1828, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 31

Jhonson&Jhonson ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

CNN-ը երեկ տեղեկացրեց, որ Կալիֆոռնիայի նահանգային դատարանը 2 մլն դոլարի հատուցման վճիռ է կայացրել աշխարհատարած Ջոնսոն եւ Ջոնսոն ընկերության դեմ, որը մասնագիտացած է մարմնի խնամքի տարատեսակ ապրանքների արտադրության մեջ: Դատարանի վճռի համար հիմք է ծառայել քաղցկեղից մահացած վաթսունամյա սեւամորթ կնոջ որդու բողոքը:

Ըստ վերջինի, իր մայրը երկար տարիներ սովորություն է ունեցել օգտագործելու J&J-ի մարմնի խնամքի փոշին (poudre), որի մեջ, ըստ մասնագիտական հետազոտության արդյունքների, կա տալկ (անգլ. talc, արաբերենՙ talq), որը մագնեզիումի սիլիկատ է պարունակում, որը համարվում է քաղցկեղածին հանքանյութ:

Դատավարության ընթացքի մասին CNN-ը երեկ հյուր էր հրավիրել մեղադրող կողմի ներկայացուցիչՙ հասարակական շահերի պաշտպան, Փասադենայից «Ազատյան» իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Անի Ազատյանին, որի ասելով J&J ընկերության որոշ արտադրանքների դեմ, այդ թվումՙ երեխաների մաշկի խնամքի, սա առաջին դատական գործը չէ եւ որ սրանից առաջ արձանագրվել է շուրջ 1200 բողոք, որոնց համար ընկերությունը ստիպված է եղել վճարել շուրջ 72 մլն դոլարի վնասուց հատուցում:

Ընկերությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ ինչպես գրեթե ողջ աշխարհում, J&J ֆիրմայի արտադրատեսակները տարածված են եւ լուրջ ժողովրդականություն ու վստահություն են վայելում նաեւ մեր երկրում: Ակնկալում ենք, որ տվյալ դատական գործերի համար հիմք ծառայած ամերիկյան տարբեր հետազոտությունների արդյունքներով պետք է հետաքրքրվեն նաեւ մեր համապատասխան մարմինները եւ իրազեկեն հանրությանը: Ավելացնենք, որ դեռեւս մեզ հայտնի չէ, թե J&J-ի մյուս արտադրատեսակները զե՞րծ են առողջության համար վնասակար նյութերից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ