ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը օրերս լույս ընծայեց պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի նոր աշխատությունըՙ նվիրված քրդական գործոնինՙ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայկական հարցի լուծման համատեքստում: Աշխատությունը կոչվում է. «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը եւ քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում»: Այն նախապես, որպես լրագրային տարբերակ, լույս է տեսել «Ազգ» շաբաթաթերթում եւ արժանացել ընթերցողական շրջանակի շահագրգիռ հետաքրքրությանը: «Տիգրան Մեծ» հրատարակչատան տպարանում հրատարակված գրքի ներկայացումը, որը տեղի կունենա առաջիկայում, կուղեկցվի մասնագիտական քննարկմամբ, որի մասին կտեղեկացնենք առանձին: Գրքից օրինակներ ունենալու համար կարելի է դիմել ՌԱԿ «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոն, քարտուղարություն, Հանրապետության 47 հասցեում: |