ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ Է ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ԲԱՅՑ ՈՉ` ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է մարտի 25-ին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության համար Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային էՙ հաշվի առնելով օրվա կարեւորությունը քրիստոնյա աշխարհումՙ որպես Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններն այդ օրը կգործեն սովորական ռեժիմովՙ առանց փոփոխության: Սպասարկման կենտրոններն ըստ իրենց սովորական ժամանակացույցի կաշխատեն նաեւ մարտի 28-ինՙ Մեռելոց հիշատակի օրը, իսկ ընկերության զանգերի կենտրոնը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: |