RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 23994, Տպվել է` 424, Ուղարկվել է էլ.փոստով` 377

ԵՐԴՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Շաբաթ օրը, մարտի 19-ին, Ռամկավար Ազատական կուսակցության «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնը նորից մարդաշատ էր: Պատճառն այս անգամ ոչ թե ՌԱԿ Հանրապետական վարչության նիստն էր, որը տեղի էր ունեցել նախորդ օրը, այլ մի խումբ նորագիրների, մեծամասամբ երիտասարդ, երդմնակալության արարողությունը:

Կենտրոնի գրադարանում տեղի ունեցած զրույցից հետո, որի ընթացքում նորագիրների ներկայացումը կատարեց ընկեր Հովիկ Օհանյանը, ներկաներին հետաքրքրող հարցերին պատասխանեցին ՌԱԿ ատենապետն ու դիվանի մյուս անդամները: Նորագիրներին հատկապես հետաքրքրում էր կուսակցության դիրքորոշումը ընթացիկ տարում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների եւ առաջիկա տարիՙ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ՌԱԿ ծրագրերը այդ ընտրություններին մասնակցելու առնչությամբ: Պատասխանը հստակ էր եւ հակիրճՙ ՌԱԿ-ը մասնակցելու է այդ ընտրություններինՙ զորաշարժելով իր բոլոր ուժերը: Նրանց հետաքրքրում էր նաեւ մեր երկրում առկա սոցիալական ծանր վիճակի եւ արտագաղթի երեւույթի նկատմամբ ՌԱԿ-ի տեսակետը, որը ներկայացվեց սպառիչ կերպով: Այնուհետեւ ՌԱԿ դրոշի եւ զինանշանի առաջ կուսակցական իրենց երդումը տվեցին 10 նորագիրներՙ խոստանալով ՌԱԿ-ի միջոցով ծառայել «ազգին եւ հայրենիքին»:

Արարողությունից հետո որոշվեց, նկատի ունենալով նորագիր ընկերների բնակության շրջանը, Երեւանի Նոր Նորք համայնքում ստեղծել ՌԱԿ հերթական նոր ակումբըՙ ուժեղացնելով մայրաքաղաքում կուսակցությանս ներկայությունը: Իսկ ինչ վերաբերում է նոր ակումբի անվանակոչմանը, որոշվեց դրան անդրադառնալ վարչության առաջիկա նիստում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ