21 ՀԱԼԵՊԱՀԱՅ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի տեղեկացմամբ` հոկտեմբերի 17-ին Հայաստան կժամանի 21 սիրիահայերից բաղկացած մի խումբ: Նախարարության աշխատակիցները օդանավակայանում դիմավորելու են նրանց, տանելու են ժամանակավոր կացարաններ, իսկ հետագայում զբաղվելու են նրանց խնդիրների աստիճանական լուծմամբ: Ըստ Սրապիոնյանի, նախարարությունը կապի մեջ է Հալեպի հայ համայնքի հետ, Հալեպի ազգային կառույցների տեղեկությամբ` Հալեպում այս պահին 8-10 հազար հայ է ապրում: Նախարարության աշխատակցի հավաստմամբ` այն հայեը, ովքեր ուզում են տեղափոխվել Հայաստան եւ աջակցություն են ակնկալում, նրանց տեղափոխումը համակարգված կազմակերպում են ազգային մարմինները եւ մեր հյուպատոսարանը: |