RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 18:15:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 3248, Տպվել է` 157, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ANCA-Ն ԴԱՎԻԹԻ ԴԵՐՈՒՄՙ ԸՆԴԴԵՄ ԳՈՂԻԱԹԻ

Հ. Ծ.

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում միշտ էլ անհավասար պայքար է մղել թշնամու դեմ: Ավարայրի, Սարդարապատի մարտերը դրա վառ ապացույցներն են: Մեր օրերում այդ պայքարը շարունակվում է եւ ոչ միայն մարտական դաշտում: Ամերիկայում գործող Հայ ազգային կոմիտեիՙ Հայ դատի նախագահ Րաֆֆի Համբարյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կառավարությունը ամսական 45 հազար դոլար է վճարում Վաշինգտոնում լոբբիստական գործունեություն ծավալող «Պոդեստա Գրուպ» ընկերությանը, որի ղեկավարն է Թոնի Պոդեստան, իսկ այս վերջինի եղբայր Ջոնըՙ Հիլարի Քլինթոնի 2016 թվի նախագահական ընտրարշավի նախագահն է: Կարեւոր է իմանալ, որ ըստ վիճակագրական տվյալների, պայմանագիրը Ադրբեջանի կառավարության եւ այդ ընկերության միջեւ նորոգվել է այս տարվա ապրիլին, ընդամենը օրեր անց Ղարաբաղի դեմ սանձազերծված քառօրյա պատերազմից: ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտի փաստաթղթերը վկայում են, որ 2016-ի ապրիլի 7-ին «Պոդեստա գրուպ» ընկերությունը 70 հազար դոլար է ստացել Ադրբեջանիցՙ «հավելյալ ծառայությունների» համար, որոնց մաս կարող է կազմել ճշմարտությունները կոծկելը:

Մյուս կողմից, ԱՄՆ-ում աշխույժ է նաեւ Թուրքիայի շահերը պաշտպանող ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Դիկ Գեպարդի ընկերությունը, որ 1,7 միլիոն դոլարի պայմանագիր ունի թուրքական կառավարության հետՙ ժխտելու Հայոց ցեղասպանությունը Կապիտոլ Հիլում եւ Սպիտակ տանը: Ըստ դարձյալ Արդարադատության դեպարտամենտի փաստաթղթերի, մարդկության դեմ գործված հանցագործությունը ժխտելու համար Էրդողանը Գեպարդին եռամսյակը մեկ վճարում է 425 հազար դոլար: Նշվածները ցույց են տալիս, թե ինչքան բարոյապես «ժանգոտված» միջավայր է տիրում Կապիտոլ Հիլում եւ Սպիտակ տանը, որտեղ նախընտրում են որոշակի գումարի դիմաց պաշտպանել Ալիեւի եւ Էրդողանի նման բռնակալներին: Նրանք Գողիաթներն են, որոնց դեմ, ըստ Համբարյանի, պայքարի են դուրս եկել Հայ դատի գրասենյակի Դավիթները հանձինս Սիլվի Դերձակյանի ՙ Օրենջ Քաունթիից (Կալիֆոռնիա), որն իր ամուսնուՙ Կարոյի եւ ամբողջ ընտանիքի աջակցությամբ, եւ Սիրիայում հասակ առած Պերճ Պարսումյանի ՙ Չեթենուգայից (Թենիսի), ինչպես նաեւ Մ. Նահանգների 50 նահանգներում սփռված հազարավոր այլ կամավորների, որոնք դաշնային օրենսդրության սահմաններում անդադրում ոգեւորությամբ եւ անսահման նվիրվածությամբ ջանում են արդարություն հաստատել Հայաստանի եւ Արցախի հարցերի վերաբերյալ, առանց դույզն իսկ չափով դրամական ակնկալությունների: Նրանք մեր հպարտ անցյալի եւ պայծառ ապագայի վառ ներկայացուցիչներն են, որոնց Հայ դատի գրասենյակի նախագահը իր հաղորդագրության վերջում խորին հարգանք ու շնորհակալություններ է հայտնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ