RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-10-17 18:15:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 3686, Տպվել է` 428, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ` ԱՃԵԼ ԵՆ

Ա. Մ.

2016-ի օգոստոսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 146 մլն 294 հազար դոլար: Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն, նախորդ տարվա` 2015 թ-ի օգոստոսի 159 մլն 779 հազար դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 13 մլն դոլարով, բայց նախորդ ամսվաՙ հուլիսի 155 մլն 595 հազար դոլարի համեմատ ներհոսքը փոքր ինչՙ մոտ 700 հազար դոլարով ավելացել է:

Ռուսաստանից դրամական փոխանցումները Հայաստան 2016-ի օգոստոսին կազմել են 100 մլն 776 հազար դոլար` նախորդ 2016-ի օգոստոսի 92 մլն 811 հազար դոլարի դիմաց աճելով մոտ 8 մլն դոլարով: Նախորդ ամսվաՙ հուլիսի 95 մլն 998 հազար դոլարի համեմատ էլ դրամական փոխանցումները Ռուսաստանից ավելացել են մոտ 5 մլն դոլարով:

Դրամական զուտ ներհոսքը Ռուսաստանից դեպի Հայաստան նույնպես աճել է: Այն կազմել է 78 մլն 449 հազար դոլար անցյալ տարվա օգոստոսի 71 մլն 282 հազար դոլարի փոխարեն: Աճըՙ մոտ 7 մլն դոլար: Նախորդող ամսվաՙ հուլիսի 73 մլն 48 հազար դոլարի համեմատ էլ աճը կազմել է 5 մլն դոլար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ