RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 18:15:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2886, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՇԱԳՐԱՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀԳՄ-ՈՒՄ

Տիգրան Լեւոնյանի «Վերադարձը»

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի Գրողների միության կլոր սրահում տեղի ունեցավ հերթական միջոցառումՙ նորատիպ գրքի շնորհանդես: Սակայն այս անգամ գրքի հեղինակը ոչ թե գրական ոլորտի ներկայացուցիչ էրՙ գրող, բանաստեղծ, բանասեր, ա՜յլ... Այլ ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի երգիչ ու բեմադրիչ, Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվ. Ազգային Օպերայի եւ բալետի թատրոնի տասնամյակների գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանը : Բարեբախտաբար Տ. Լեւոնյանի տան արխիվային նյութերում պահպանվել էր իր ձեռամբ գրված մի ինքնապատում, գրական սցենար «Վերադարձ» խորագրով: Գիրքը լույս է տեսել «Վան Արյան» հրատարակչության կողմից, տպագրության հովանավորն է «Գուրգեն Մելիքյանիՙ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը»: «Վերադարձը» խոր հոգեբանական զգացումներով եւ պատկերավոր գրական լեզվով պատմում է 1940-ական թվականներին սփյուռքահայութան ներգաղթի, մայր հայրենիքում նրանց հետագա տարիների թե՛ լուսավոր, թե՛ դժվարին կյանքի, կեցության, հոգեվիճակների մասին: Հարյուր հազարավոր գաղթողների թվում էր նաեւ երիտասարդ Տիգրան Լեւոնյանը իր ընտանիքի անդամների հետ: Ինչպես սույն գրքի իր նախաբանում նշում է գրող Նորայր Ադալյանը ՙ «Տիգրան Լեւոնյանի «Վերադարձը» ականատեսիՙ ի դեմս հեղինակի, վավերական գեղարվեստական գրվածք է հիշարժան պատմության մասին եւ մեր գրականության մեջ առաջին անգամ է որպես այդպիսին նկարագրվում»:

ՀԳՄ-ի կլոր սրահում տեղի ունեցած վերոհիշյալ գրքի շնորհանդեսին Տ. Լեւոնյանի «Վերադարձ» գրքի եւ դրա տպագրման կարեւորության մասին իրենց բարձր գնահատանքի խոսքն ասացին ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը , հրատարակչության տնօրեն Վան Արյանը , հովանավոր Գուրգեն Մելիքյանը , Նորայր Ադալյանը եւ այլք: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հր. Ղափլանյանի անվ. Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Տ. Լեւոնյանի եղբայր Արմեն Խանդիկյանը : Վան Արյանը նշել է իր նախաբանում, որ այս գրքի հրատարակումով սկիզբ է առնում Տ. Լեւոնյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ընթացքը: Հենց այդ խորագրով տեղի ունեցավ ՀԳՄ-ի այս շնորհանդեսը, որը նոր գեղեցիկ էջ բացեց Երեւանի մեր օրերի մշակութային կյանքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 14-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ