«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016
| | Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00) | Ընթերցված է` 3466, Տպվել է` 464, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Ա. Մ. Չինաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու համար նրանց հնարավորություն կընձեռնվի օգտվել E-VISA համակարգից, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետություն այդ երկրի քաղքացիների այցելությունների աճին: Այս մասին երեկ կառավարության ընդունած որոշման մեջ նշվում է, որ ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման միակ բարդությունը կապված է երկրի աշխարհագրական չափերի հետ, ինչը դժվարություն է ստեղծում մայրաքաղաքից հեռու բնակվող ՉԺՀ քաղաքացիների համար: Մինչդեռ 2015-ից ավելացել են ՉԺՀ քաղաքացիների այցելությունները Հայաստանՙ 2015թ. նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է շուրջ 70 տոկոս, իսկ 2016թ. 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբՙ 80 տոկոս աճ: Հիմնավորման համաձայն, ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման մերժման դեպքերը գրեթե բացակայում են: | | | |
|
| |