ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐ «ԼԻՑՔ +» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու «Լիցք +» ծառայությունից 300 դրամի չափով, նախկին 200-ի փոխարեն: Հիշեցնենք, որ ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *221# հրահանգը: Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է: Այն գանձվում է ծառայության վավերականության ժամկետի ավարտինՙ ապաակտիվացվելուց հետո հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում: Հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում այն գանձվում է հաշվի վրա գումարի հերթական մուտքագրումից հետո: Ի դեպ, ծառայության դիմաց գումարը կարելի է վճարել նաեւ «Փողանցում» ծառայության միջոցով ստացված գումարի հաշվին: Հաշվեկշիռը ստուգելու համար անհրաժեշտ է ուղարկել *122# հրահանգը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է iPhone 7-ի վաճառքը ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է iPhone 7 սմարթֆոնի վաճառքը, որն առայժմ կարելի է գնել բացառապես Արգիշտի 4/1 սպասարկման կենտրոնում: Սմարթֆոնի գինը 439 900 դրամ է: Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ: «Մեր ընկերությունը շարունակում է իր բաժանորդներին առաջարկել ամենանորարարական ապրանքներն ու ծառայությունները: Այս օրերի ամենապահանջարկված սմարթֆոններից մեկըՙ iPhone7-ը, այժմ կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Սա եւս մեկ հիանալի առիթ է վայելելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերարագ 4G ցանցի հնարավորությունները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage |